Sorry, you need to enable JavaScript to visit this website.
Layout Canvas

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ.

Դեղահատեր 30 մգ
Հազի դեղահատեր

Հատկություններ

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ պարունակում են ակտիվ նյութի արդյունավետ դեղաչափ, փոքր են և հեշտ կուլ տրվող, ինչպես նաև ունեն բաժանման սանդղակ, որոնցով հեշտությամբ բաժանվում են հավասար դեղաչափերի:

Առանձնահատկություններ

  • Ակտիվ նյութի արդյունավետ դեղաչափ յուրաքանչյուր դեղահատում
  • Հեշտ կուլ տրվող
  • Բաժանման սանդղակ, որն օգնում է հավասար դեղաչափերի բաժանել

Տարիքի հետ կապված խորհուրդներ

A 6+ symbol showing the recommended age for flavamed
A 6+ symbol showing the recommended age for flavamed

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ խորհուրդ է տրվում ընդունել վեց տարեկանից բարձր երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին:

Ֆլավամեդ® դեղամիջոցը չի թույլատրվում ընդունել վեց տարին չլրացած երեխաներին:

Բաղադրությունը, տեսքը, պարունակությունը

Բաղադրությունը

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ պարունակում է ակտիվ նյութ, որը կոչվում է ամբրոքսոլի հիդրոքլորիդ Մեկ դեղահատը պարունակում է 30 մգ ակտիվ նյութ` ամբրոքսոլի հիդրոքլորիդ:

Մյուս բաղադրիչներն են`
Լակտոզայի մոնոհիդրատ, եգիպտացորենի օսլա, փոշիացված ցելյուլոզա, նատրիումի կրոսկարմելոզ, պովիդոն K 30, մագնեզիումի ստեարատ:

Արտաքին տեսքը

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ սպիտակ, կլոր դեղահատեր են, որոնք մի կողմում ունեն բաժանման գիծ:

Դեղահատերը կարող են բաժանվել հավասար դեղաչափերի:

Պարունակությունը

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ արտադրվում է տուփերով` 20  դեղահատերով:

Դեղահատերը փոքր են և հեշտ կլվող, հարմար փաթեթում։ Սա ինձ համար շատ հարմար է․

Ճիշտ դեղաչափում

Մշտապես հետևեք ձեր բժշկի կամ դեղագործի կողմից նշանակված դեղաչափերին: Եթե դեռևս չեք խորհրդակցել բժշկի հետ, ընդունեք Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ, ինչպես ներկայացված է ներդիր թերթիկում կամ ինչպես նկարագրված է այստեղ:

Եթե վստահ չեք դեղաքանակի հարցում, դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին:

Ներդիր թերթիկում կամ դեղաչափի հաշվիչում առաջարկվող դեղաչափերը կիրառվում են, եթե ձեր բժիշկն այլ դեղաչափերով չի նշանակել ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ:

Դեղաչափի տվյալ հաշվիչը կօգնի ձեզ արագ հաշվարկել Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ դեղամիջոցի ճիշտ դեղաչափը (ձեր կամ ձեր երեխայի համար):

    Օրական դեղաչափը 6-ից 12 տարեկան երեխաների համար

    1/2 դեղահատ օրական 2-3 անգամ

    Օրական դեղաչափը 12 տարեկան դեռահասների և մեծահասակների համար

    Առաջին 2-ից 3 օրվա ընթացքում

    1 դեղահատ օրական 3 անգամ

    Այնուհետև

    1 դեղահատ օրական 2 անգամ

    Օրական դեղաչափը մեծահասակների համար

    2 դեղահատ օրական 2 անգամ

    Լրացուցիչ տեղեկություններ

    Ե՞րբ ընդունել Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ

    Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ խորհուրդ է տրվում կուլ տալ ամբողջապես սննդից հետո` խմելով բավականաչափ հեղուկ։

    Բուժման տևողությունը

    Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ չպետք է ընդունել 4-5 օրից ավելի երկար, եթե այն չի նշանակվել բժշկի կողմից: Եթե ախտանիշները պահպանվում կամ վատթարանում են դեղամիջոցը 4-5 օր ընդունելուց հետո, անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ:

    Եթե գերազանցել եք խորհուրդ տրվող դեղաչափը

    Եթե դուք ընդունել եք անհրաժեշտ քանակից ավելի շատ Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ, դիմեք բժշկի, որն այնուհետև ձեզ բուժում կնշանակի:

    Բաց թողնված կամ չափազանց քիչ դեղաչափ

    Եթե դուք բաց եք թողել Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ ընդունումը կամ շատ քիչ քանակությամբ եք ընդունել այն, ապա հաջորդ ընդունման ժամանակ դեղամիջոցը պետք է ընդունել նախատեսված դեղաչափով:

    Բաց թողնված դեղաչափը լրացնելու համար չի կարելի կրկնակի դեղաչափ ընդունել:

    Լակտոզայի անտանելիություն

    Եթե ձեր բժիշկը ձեզ տեղեկացրել է, որ դուք անտանելիություն ունեք շաքարի որոշ տեսակների նկատմամբ, նախքան Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ ընդունելը, դիմեք բժշկի:

    Պահպանում

    Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ պահեք երեխաների տեսադաշտից հեռու և անհասանելի վայրում:

    Մի պահեք 25 °C-ից բարձր ջերմաստիճանում:

    Պիտանիության ժամկետ

    Մի օգտագործեք Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ ժամկետը լրանալուց հետո, որը նշված է բլիստերային փաթեթավորման և տուփի վրա` «Պիտանի է մինչև» բառերից հետո:

    Պիտանիության ժամկետը նշված ամսվա վերջին օրն է:

    (Իմացեք ավելին Ֆլավամեդ® դեղամիջոցի մասին

    Ֆլավամեդ ՀՏՀ-ներ

    Ինչպե՞ս է գործում Ֆլավամեդ® դեղամիջոցը