Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Ֆլավամեդ՝
Օգտատիրոջը ուղղված
տեղեկություններ

Հաճախակի տրվող հարցեր (ՀՏՀ-ներ)

Գտեք Ֆլավամեդ® դեղամիջոցների և դրանց ազդեցության մասին հաճախակի տրվող հարցերի պատասխանները

    Ֆլավամեդ® դեղամիջոցները չպետք է ընդունել 4-5 օրից ավելի երկար, եթե այն չի նշանակվել բժշկի կողմից:

    Եթե ախտանիշները պահպանվում կամ վատթարանում են դեղամիջոցը 4-5 օր օգտագործելուց հետո, անհապաղ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

    Դիմեք բժշկի, ով այնուհետև ձեզ բուժում կնշանակի:

    Եթե դուք բաց եք թողել Ֆլավամեդ® դեղամիջոցի ընդունումը կամ շատ քիչ քանակությամբ եք ընդունել այն, ապա հաջորդ ընդունման ժամանակ դեղամիջոցը պետք է ընդունել նախատեսված դեղաչափով:

    Մի՛ օգտագործեք Ֆլավամեդ® դեղամիջոցները, եթե դուք կամ ձեր երեխան ալերգիկ են ակտիվ նյութի` ամբրոքսոլի, կամ Ֆլավամեդ® դեղամիջոցների որևէ այլ բաղադրիչի նկատմամբ:

    Խոսե՛ք ձեր բժշկի հետ նախքան Ֆլավամեդ® ցանկացած դեղամիջոց ընդունելը, եթե`

    Նախկինում դուք ունեցել եք մաշկի չափազանց գերզգայուն ռեակցիաներ

    (Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, Լայելի համախտանիշ): Հաղորդվել են ամբրոքսոլի ընդունման հետ կապված մաշկի գերզգայունության ծանր դեպքեր: Մաշկի վրա ցան առաջանալու դեպքում դադարեցրեք Ֆլավամեդ® դեղամիջոցի ընդունումը և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ:

    Դուք տառապում եք երիկամների ֆունկցիայի խանգարումամբ կամ լյարդի ծանր հիվանդությամբ

    Ֆլավամեդ® դեղամիջոցը պետք է ընդունել առանձնահատուկ զգուշությամբ (այսինքն` դեղաչափման ավելի մեծ ինտերվալներով կամ ավելի փոքր դեղաչափերով):

    Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարում ունեցող հիվանդների մոտ Ֆլավամեդ® դեղամիջոցի ազդող նյութի մետաբոլիզմի արգասիքների կուտակում։

    Դուք տառապում եք բրոնխների հազվագյուտ հիվանդությամբ, որն ուղեկցվում է խորխի ուժեղ արտադրությամբ և թոքերից դրա դուրսբերման խանգարմամբ ուղեկցվող շնչուղիների հազվադեպ հանդիպող հիվանդությունների ժամանակ

    (օրինակ՝ թարթչային դիսկինեզիայի համախտանիշ)։ Այդ ժամանակ խորխը չի կարողանում դուրս գալ թոքերից: Ֆլավամեդ® դեղամիջոցները պետք է ընդունել բացառապես բժշկի հսկողության տակ։

    Դուք տառապում եք հիստամինի նկատմամբ անտանելիությամբ

    Դուք պետք է խուսափեք երկարատև բուժումից, քանի որ Ֆլավամեդ® դեղամիջոցների ակտիվ նյութն ազդում է հիստամինի նյութափոխանակության վրա և կարող է հանգեցնել անտանելիության ախտանիշների, օր.` գլխացավ, հոսող քիթ կամ քորի առաջացում:

    Դուք նախկինում ունեցել եք պեպտիկ խոցային հիվանդություն

    Մուկոլիտիկները կարող են խաթարել ստամոքսի լորձաթաղանթի բարիերը:

    Դադարեցրեք Ֆլավամեդ® դեղամիջոցների ընդունումը և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ, եթե`

    Ձեր մաշկի վրա առաջացել է ցան (ներառյալ բերանի, կոկորդի, քթի, աչքերի կամ սեռական օրգանների լորձաթաղանթի ախտահարումները):

    Տեղեկացրեք ձեր բժշկին կամ դեղագործին, եթե դուք ընդունում եք, վերջերս եք ընդունել կամ նախատեսում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց:

    Ֆլավամեդ® դեղամիջոցները չի կարելի օգտագործել հազի ռեֆլեքսը ճնշող այլ դեղամիջոցների հետ (այսպես կոչված հակահազային միջոցների հետ)։ Հազի ռեֆլեքսը կարևոր է ջրիկացած խորխը դուրս բերելու և այդպիսով այն թոքերից հեռացնելու համար։

    Եթե հղի եք, կարծում եք, որ հնարավոր է հղի լինեք կամ պլանավորում եք հղիանալ, ապա նախքան Ֆլավամեդ® դեղամիջոցներից որևէ  մեկն ընդունելը խորհրդակցեք ձեր բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ: Ֆլավամեդ® դեղամիջոցները հղիության ընթացքում ընդունեք բացառապես ձեր բժշկի հստակ ցուցումով:

    Ֆլավամեդ® դեղամիջոցների օգտագործումը խորհուրդ չի տրվում առաջին եռամսյակում:

    Եթե կրծքով եք կերակրում, ապա նախքան Ֆլավամեդ® դեղամիջոցներից որևէ մեկն ընդունելը խորհրդակցեք ձեր բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ:

    Ֆլավամեդ® դեղամիջոցները խորհուրդ չի տրվում օգտագործել կրծքով կերակրման ժամանակ:

    Դեղամիջոցները հղիության ընթացքում պետք է ընդունել բացառապես բժշկի կողմից տրված հստակ ցուցումով: Հայտնաբերվել է, որ Ֆլավամեդ® դեղամիջոցների ակտվի նյութը կարող է ներթափանցել կրծքի կաթի մեջ:

    Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում չի հայտնաբերվել պտղաբերության վրա ամբրոքսոլի վնասակար ազդեցություն:

    Չկան ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ Ֆլավամեդ®-ը ազդում է մեքենաներ վարելու կամ մեխանիզմներ կառավարելու ունակության վրա: Այնուամենայնիվ, մեքենաների վարման կամ մեխանիզմների կառավարման վրա Ֆլավամեդ® դեղամիջոցների ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություններ չեն իրականացվել:

    2 տարեկանից ցածր երեխաներին չի թույլատրվում ընդունել Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ

    Մինչև 6 տարեկան երեխաներին չի թույլատրվում ընդունել Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ։

    Մինչև 12 տարեկան երեխաներին չի թույլատրվում ընդունել Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր։

    2-ից 4 տարեկան երեխաների մոտ մշտական կամ կրկնվող հազի դեպքում նախքան բուժումը պահանջվում է բժշկական ախտորոշում: