Sorry, you need to enable JavaScript to visit this website.

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախաբան

Տվյալների գաղտնիության քաղաքականություն (այսուհետ նաև՝ Քաղաքականություն)
Մենք գնահատում ենք ձեր հետաքրքրությունը մեր ընկերության նկատմամբ և ցանկանում ենք, որ մեր կայք այցելելիս՝ ապահով զգաք ձեր անձնական տվյալների պաշտպանության հարցում: Մենք հետևում ենք գաղտնիության պահպանման բոլոր գործող օրենքներին և, մասնավորապես, Եվրոպական միության տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (այսուհետ նաև՝ «GDPR») պահանջներին և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: www.flavamed.am
կայքում (այսուհետ՝ «www.flavamed.am») Ձեր տվյալների մշակման մասով «Բեռլին-Խեմի» ԲԸ Հայաստանյան Ներկայացուցչությունը հանդիսանում է www.flavamed.am ձեր տվյալների մշակման Վերահսկողը: 
Վերահսկողի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ելքային տվյալներում 
https://www.flavamed.am/%D4%B4%D6%80%D5%B8%D5%B7%D5%B4

Մեր տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ կարող եք կապ հաստատել  հետևյալ հասցեով.
Berlin-Chemie AG, Glienicker Weg 125, 12489 Berlin, Germany
կամ էլեկտրոնային նամակ ուղարկել dpo.armenia@berlin-chemie.com
հասցեով։
Մենք ամենայն լրջությամբ  ենք վերաբերվում ձեր անձնական տվյալների պաշտպանությանը: Անձնական տվյալները  ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը օրինակ՝ անունը, հասցեն և էլ.փոստի հասցեն: Երբ այցելում եք մեր կայք, մենք հավաքում ենք անձնական տվյալներ, որոնք մշակում ենք տվյալների գաղտնիության պաշտպանության վերաբերյալ գործող նորմատիվ իրավական ակտերի համաձայն: 
Մենք պահպանում ենք ձեր տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր կայքի աշխատանքի և հարակից ծառայությունների համար կամ որքան պարտավոր ենք պահպանել ձեր տվյալները՝ օրենքի համաձայն:
Սույնով տեղեկացնում ենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան՝ Դուք ծանուցվում եք Ձեր տվյալների հնարավոր մշակման մասին։ Սույն Քաղաքականության ընդունումը Ձեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության տրամադրում է։
Տվյալների գաղտնիության սույն քաղաքականության միջոցով մենք ցանկանում ենք ձեզ տեղեկացնել այն տվյալների մասին, որոնք հավաքում ենք մեր կայք այցելելու դեպքում, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են օգտագործվում այդ տվյալները:
Նշված առցանց ծառայությունը նախատեսված չէ մինչև 16 տարեկան երեխաների համար:

 

Տվյալները, որոնք մշակվում են մեր կայք այցելելու դեպքում.

Եթե այս կայքն օգտագործում եք միայն տեղեկատվական նպատակներով, այսինքն՝ չեք գրանցվում կամ այլ կերպ մեզ տեղեկատվություն տրամադրում, մենք մշակում ենք միայն այն անձնական տվյալները, որոնք ձեր բրաուզերը (զննիչ) փոխանցում է մեր սերվերին: Եթե ​​ցանկանում եք դիտել մեր կայքը, մենք հավաքում ենք հետևյալ տվյալները, որոնք տեխնիկապես անհրաժեշտ են մեր կայքը ձեզ ցուցադրելու և դրա կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար (իրավական հիմքը՝ GDPR 6-րդ հոդվածի 1-ին կետի (զ) պարբերություն)․
IP հասցեն  
Այցելության ամսաթիվը և ժամը
Ժամային գոտու տարբերությունը Գրինվիչի միջին ժամանակից (GMT)
Հարցման բովանդակությունը (հատուկ կայք) 
Մուտքի կարգավիճակի/HTTP կարգավիճակի կոդը 
Յուրաքանչյուր դեպքում՝ փոխանցված տվյալների քանակը 
Կայքը, որտեղից կատարվում է հարցումը
Զննիչը 
Օպերացիոն համակարգը և դրա ինտերֆեյսը (միջերես) 
Զննիչի ծրագրային ապահովման լեզուն և տարբերակը 
Տվյալներն ինքնաբերաբար ջնջվում են պահպանման ժամկետից հետո [Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակի համար, որի համար դրանք հավաքվել են:]

 

Cookie-ֆայլերի օգտագործում

Մեր կողմից օգտագործվող cookie-ֆայլերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ մեր կայքի ստորին էջախորագրում գտնվող cookie-ֆայլերի կարգավորումներում:
Նույն  հատվածում կարելի է նաև ցանկացած պահի փոխել cookie-ֆայլերի կարգավորումները:
Մենք տարբերակում ենք cookie-ֆայլերի երկու հիմնական տեսակ՝ (1) խիստ անհրաժեշտ, որոնք կարևոր են կայքը դիտելու և դրա հնարավորություններն օգտագործելու համար և (2) ոչ պարտադիր cookie-ֆայլեր (օրինակ՝ վերլուծական cookie-ֆայլեր, թիրախային cookie-ֆայլեր, գործառնական cookie-ֆայլեր), որոնք օգտագործվում են, օրինակ, կայքի վերլուծության, անհատականացման և շուկայավարման նպատակներով: Պահանջվող cookie-ֆայլերն անհրաժեշտ են կայքի ճիշտ աշխատանքի համար: Cookie-ֆայլերը փոքր տեքստային ֆայլեր են, որոնք ինքնաբերաբար ստեղծվում են ձեր զննիչի կողմից և պահպանվում ձեր սարքում (օրինակ՝ նոութբուք, պլանշետ, սմարթ հեռախոս), երբ այցելում եք մեր կայք: Օգտագործված կոնկրետ սարքին առնչվող տեղեկատվությունը պահպանվում է cookie-ֆայլում: Դա չի նշանակում, որ մենք կարող ենք ուղղակիորեն նույնականացնել օգտվողին: Cookie-ֆայլերի օգտագործումը նախատեսված է մեր ծառայությունների օգտագործումը ձեզ համար ավելի հաճելի դարձնելու համար: Մենք օգտագործում ենք սեսիայի cookie-ֆայլեր, օրինակ՝ ճանաչելու համար, որ արդեն այցելել եք մեր կայքի առանձին էջեր: Այդ cookie-ֆայլերն ինքնաբերաբար ջնջվում են մեր կայքից դուրս գալուց հետո: 
Օգտվողի հարմարության համար մենք նաև կիրառում ենք ժամանակավոր cookie-ֆայլեր, որոնք պահպանվում են ձեր սարքում հատուկ սահմանված ժամկետում: Երբ ​​կրկին այցելում եք մեր կայք՝ մեր ծառայություններից օգտվելու համար, անմիջապես ճանաչվում է, որ դուք արդեն այցելել եք մեր կայք, ինչ մուտքագրումներ եք կատարել և ինչ կարգավորումներ եք ընտրել, այնպես որ ստիպված չեք լինի նորից մուտքագրել տեղեկատվությունը: 
Չի կարելի հրաժարվել պահանջվող cookie-ֆայլերից՝ հաշվի առնելով կայքի աշխատանքի համար դրանց կարևորությունը: Անձնական տվյալները մշակելիս՝ մենք հիմնվում ենք GDPR 6-րդ հոդվածի 1-ին կետի (զ) պարբերության վրա: Մեր օրինական շահերը հետևյալն են՝ ձեզ համար ցուցադրել մեր կայքը և ապահովել կայքի կայունությունն ու անվտանգությունը:
Մեր կայքը և երրորդ կողմի գործընկերները, ներառյալ գովազդային հարթակները, ինչպիսիք են Google DV360-ը, News.am-ը, Native Network-ը, Media Systems-ը, կարող են օգտագործել Cookie-ֆայլերը և հետևելու տեխնոլոգիաներ՝ արշավի արդյունավետությունը չափելու և գովազդը օպտիմալացնելու համար: Այս Cookie-ֆայլերիը օգնում են մեզ հասկանալ օգտատերերի փոխազդեցությունները և կարող են օգտագործվել վերաթիրախավորման նպատակով: Դուք կարող եք կառավարել ձեր Cookie-ֆայլերի նախապատվությունները ձեր բրաուզերի կարգավորումների կամ Google Ad Preferences-ի միջոցով:
Բացի դրանից, ձեր համաձայնությամբ (GDPR 6-րդ հոդվածի 1-ին կետի (ա) պարբերություն) մենք օգտագործում ենք երրորդ անձի cookie-ֆայլեր մեր կայքի օգտագործումը վիճակագրորեն գրանցելու և վերլուծելու համար՝ մեր ծառայությունները ձեզ համար օպտիմալացնելու և հատուկ ձեզ հարմարեցված տեղեկատվությունը ցուցադրելու նպատակով: Նշված cookie-ֆայլերը թույլ են տալիս ճանաչել կրկնվող այցելուներին, երբ նրանք արդեն այցելել են մեր կայքը: Այդ cookie-ֆայլերն ինքնաբերաբար ջնջվում են սահմանված ժամկետից հետո: Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր համաձայնությունը՝ առանց որևէ վնասի և հետագա ազդեցության: Դրա համար անհրաժեշտ է փոխել cookie-ֆայլերի կարգավորումները: 
Զննիչների մեծ մասն ինքնաբերաբար ընդունում է cookie-ֆայլերը: Դուք կարող եք հարմարեցնել ձեր զննիչի կարգավորումները՝ ձեր սարքում cookie-ֆայլերի պահպանումը կանխելու կամ նոր cookie-ֆայլերի տեղադրումը ծանուցելու համար: Այնուամենայնիվ, դուք կարող եք հնարավորություն չունենալ ամբողջությամբ օգտագործել մեր կայքի բոլոր գործառույթները, եթե ձեր սարքը չընդունի cookie-ֆայլերը:

 

Սոցիալական ցանցեր

Սոցիալական ցանցերի հետևյալ էջերը համատեղ կառավարվում են մեր և համապատասխան ցանցային օպերատորների կողմից.
Facebook․ Meta Platforms Technologies Ireland Limited, Merrion Road Dublin 4, D04 X2K5 Ireland («Facebook») https://www.facebook.com/legal/terms/page_controller_addendum
Instagram․ Meta Platforms Technologies Ireland Limited, Merrion Road Dublin 4, D04 X2K5 Ireland («Instagram») https://help.instagram.com/581066165581870?cms_id=581066165581870
YouTube․ Google Ireland Limited, Gordon House, Barrow Street, Dublin 4, D04 E5W5 Ireland («YouTube»)  
https://www.youtube.com/static?gl=DE&template=terms&hl=de
Համատեղ վերահսկողների պայմանագրեր
Մենք համատեղ պատասխանատվության պայմանագրեր ենք կնքել ցանցային օպերատորների հետ: Այդ պայմանագրերն, ի թիվս այլոց, կարգավորում են սոցիալական ցանցերի մեր էջերից օգտվելու պայմանները: Յուրաքանչյուր դեպքում կիրառվում են (maßgeblich) հետևյալ պայմանագրերը.
Facebook․ «Էջերի վիճակագրության վերահսկման հավելված»
https://www.facebook.com/legal/terms/page_controller_addendum
https://www.meta.com/en-gb/help/quest/articles/accounts/privacy-information-and-settings/meta-privacy-policies/
https://www.facebook.com/legal/terms/information_about_page_insights_data
Instagram․ Instagram-ը ենթակա է Instagram-ի «Օգտագործման պայմաններին», ինչպես նաև, քանի որ պատկանում է Meta-ին, Meta-ի վերոնշյալ քաղաքականությանն ու պայմանագրերին:  
https://help.instagram.com/581066165581870?cms_id=581066165581870
YouTube․ «Գաղտնիության քաղաքականություն»
https://policies.google.com/privacy?hl=en
և «Օգտագործման պայմաններ»
https://www.youtube.com/static?gl=DE&template=terms&hl=de
Անձնական տվյալների մշակում
Երբ այցելում են սոցիալական ցանցերի մեր էջերը, տվյալ էջերի այցելուների անձնական տվյալները մշակվում են մեր և ցանցային օպերատորների կողմից հետևյալ կերպ.
Facebook․ Facebook-ի մեր էջի աշխատանքի համար մենք օգտագործում ենք «Facebook Insights» գործառույթը՝ մեր էջի օգտատերերի վիճակագրական գնահատականները ստանալու նպատակով: «Facebook Insights»-ի և Facebook-ի էջերի մասին Meta-ն տեղեկատվություն է տրամադրում իր «Գաղտնիության քաղաքականության» https://www.facebook.com/legal/terms/information_about_page_insights_data  մեջ և  https://www.meta.com/en-gb/help/quest/articles/accounts/privacy-information-and-settings/meta-privacy-policies/ Meta-ի կողմից cookie-ֆայլերի օգտագործման մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Meta-ի «Cookie-ֆայլերի քաղաքականություն»-ը:
Instagram․ Instagram-ի մեր էջում գրառումների արդյունավետության մասին պատկերացում կազմելու նպատակով մենք օգտագործում ենք «Instagram Insights»-ը՝ գործառույթ, որը տրամադրում է մեր լսարանի մասին վիճակագրություն: «Instagram Insights»-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Instagram-ի «Գաղտնիության քաղաքականություն» բաժինը: 
https://help.instagram.com/581066165581870?cms_id=581066165581870
YouTube․ YouTube-ի մեր օգտահաշվի աշխատանքի առնչությամբ մենք օգտագործում ենք YouTube-ի վերլուծության գործառույթները: Վերլուծության գործառույթի միջոցով մենք կարող ենք վերլուծել և վիճակագրորեն գնահատել օգտագործումը: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Google-ի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում։
https://policies.google.com/privacy?hl=en 
Մշակման նպատակները
Դուք իրավունք ունեք տեղեկատվություն ստանալու ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, այդ թվում` անձնական տվյալները մշակելու փաստը հաստատելու և մշակելու նպատակի վերաբերյալ («Անձնական տվյալների պաշտպանության մասին» հոդվ 15, մաս 6)
Նշված տեղեկատվության մշակումը ծառայում է հետևյալ նպատակներին.
Գովազդման բարելավում. ցանցային օպերատորները կարող են օպտիմալացնել իրենց գովազդման համակարգը, որը տարածում են իրենց ցանցերի միջոցով:
Վիճակագրություն և շուկայի վերլուծություն. մենք կարող ենք անանուն վիճակագրություն ստանալ սոցիալական ցանցերի մեր էջերի օգտատերերի մասին՝ մեր շուկայավարման գործունեությունը վերահսկելու նպատակով: 
Ժողովրդագրական և աշխարհագրական գնահատումներ. Անանուն ձևով հավաքագրված տեղեկատվության հիման վրա ստեղծվում և մեզ համար հասանելի են դառնում նաև ժողովրդագրական և աշխարհագրական գնահատումները: Մենք կարող ենք օգտագործել այդ տեղեկատվությունը, օրինակ, հետաքրքրությունների վրա հիմնված թիրախային գովազդ ցուցադրելու համար: 
Հաղորդակցություն և փոխգործակցություն. սոցիալական ցանցերի մեր էջերը մենք օգտագործում ենք մեր հաճախորդների, շահագրգիռ կողմերի և օգտատերերի հետ հաղորդակցվելու և նրանց մեր ծառայությունների շրջանակի մասին տեղեկացնելու համար:
Իրավական հիմք
Սոցիալական ցանցերի մեր էջերը մենք գործարկում ենք՝ հիմնվելով ընկերության և արտադրանքի օպտիմիզացված ներկայացման մեր օրինական շահերի վրա (GDPR 6-րդ հոդվածի 1-ին կետի (զ) պարբերություն)։
Տվյալների փոխանցում
Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը օգտագործելու դեպքում ձեր տվյալները կարող են մշակվել Եվրոպական միությունից դուրս, հատկապես ԱՄՆ-ում: Սկզբունքորեն, ԱՄՆ տվյալների փոխանցման համար պահանջվում է համապատասխան պաշտպանության մակարդակ։ Քանի որ նշված սոցիալական ցանցերի հարթակների գլխավոր գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում և հավաստագրված են Տվյալների գաղտնիության ապահովման համակարգի (DPF, ավելի մանրամասն՝ «Անձնական տվյալներ ստացողները և տվյալների փոխանցումը երրորդ երկրներ» բաժնում) համաձայն, կարելի է ենթադրել, որ GDPR-ին համադրելի տվյալների պաշտպանության մակարդակը երաշխավորված է։
Ինչպե՞ս կարող եք իրացնել ձեր իրավունքները՝ որպես տվյալների սուբյեկտ:
Ըստ էության, սոցիալական ցանցերի մեր էջերի կողմից տվյալների մշակման առնչությամբ ձեր տվյալների պաշտպանության իրավունքները (մանրամասները՝ «Ձեր իրավունքները և կապի մասին տեղեկատվություն» բաժնում) դուք կարող եք պաշտպանել ինչպես մեր, այնպես էլ օպերատորի միջոցով: Այնուամենայնիվ, մենք կցանկանայինք նշել, որ դա առավել արդյունավետ կերպով կարող է իրականացվել օպերատորի միջոցով: Քանի որ միայն սոցիալական ցանցի մատակարարն ունի օգտատերերի տվյալների հասանելիություն և, հետևաբար, կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել և անմիջականորեն տեղեկատվություն տրամադրել:
Ի՞նչ տարբերակներ ունեք տվյալների մշակման դեմ առարկելու համար:
Առարկության ստույգ հնարավորությունները տարբեր են՝ կախված հարթակից: Ակնարկը՝ ստորև.
Facebook և Instagram․ «Գովազդի նախընտրությունների կարգավորումներ»,
https://en-gb.facebook.com/business/help/247395082112892  
    «Facebook-ի կարգավորումներ ։
https://www.facebook.com/login.php?next=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsettings
«Տվյալների պաշտպանության մասին հարցման ձև։
https://en-gb.facebook.com/help/contact/612141586937373

YouTube․ «Կարգավորումներ Google-ի օգտահաշվում» ։
https://myadcenter.google.com/home?sasb=true&ref=ad-settings
Կարելի է կառավարել նաև գաղտնիության այլ կարգավորումներ https://support.google.com/youtube/topic/9257518?hl=en&ref_topic=9257107&sjid=15591848738063208600-EU
 

Սոցիալական ցանցերի ներդիրների (plug-in) օգտագործումը

Ձեր համաձայնությունը ստանալու դեպքում մենք օգտագործում ենք սոցիալական ցանցերի հետևյալ ներդիրները.      
Facebook
Instagram
YouTube
Ներդիրների միջոցով մենք ձեզ հնարավորություն ենք տալիս հաղորդակցվել սոցիալական ցանցերի և այլ օգտատերերի հետ: Դա մեզ թույլ է տալիս բարելավել մեր առաջարկը և այն ավելի հետաքրքիր դարձնել ձեզ համար՝ որպես օգտատեր: Ներդիրների օգտագործման իրավական հիմքը GDPR 6-րդ հոդվածի 1-ին կետի (ա) պարբերությունն է (համաձայնություն):
Սոցիալական ցանցերի ներդիրներն օգտագործելու դեպքում՝ մենք կիրառում ենք այսպես կոչված «երկու սեղմումով» լուծումը․ երբ այցելում եք մեր կայք, ներդիրներն ամբողջությամբ ինտեգրված չեն կայքին: Դա ապահովում է սոցիալական ցանցի մատակարարի հետ կապի հաստատումը միայն այն ժամանակ, երբ սեղմում եք ներդիրի կոճակը: Ձեր տվյալները պաշտպանված են կեղծանուններով և չեն կարող նորից կապվել ձեր անվան հետ: Կապի հաստատումից հետո մենք որևէ ազդեցություն չունենք մատակարարի կողմից հավաքագրվող և մշակվող տվյալների տեսակի և ծավալի վրա. այդ մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել համապատասխան մատակարարի տվյալների պաշտպանության մասին տեղեկատվության մեջ: 
Ներդիրի մատակարարի կողմից տվյալների հավաքագրման և մշակման նպատակի և շրջանակի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել տվյալ մատակարարի գաղտնիության մասին հայտարարություններում, որոնք ներկայացված են ստորև: Նշված նյութերում կարելի է գտնել նաև լրացուցիչ տեղեկատվություն այդ առնչությամբ ձեր իրավունքների և ձեր գաղտնիությունը պաշտպանելու տարբերակների մասին. 
Meta Platforms Technologies Ireland Limited, Merrion Road Dublin 4, D04 X2K5 Ireland („Facebook“); https://www.meta.com/en-gb/help/quest/articles/accounts/privacy-information-and-settings/meta-privacy-policies/

Meta Platforms Technologies Ireland Limited, Merrion Road Dublin 4, D04 X2K5 Ireland („Instagram“); https://www.meta.com/en-gb/help/quest/articles/accounts/privacy-information-and-settings/meta-privacy-policies/
Google Ireland Limited, Gordon House, Barrow Street, Dublin 4, D04 E5W5 Ireland ("YouTube"); https://policies.google.com/privacy?hl=en
Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը օգտագործելու դեպքում՝ ձեր տվյալները կարող են մշակվել Եվրոպական միությունից դուրս, հատկապես ԱՄՆ-ում: Սկզբունքորեն, ԱՄՆ տվյալների փոխանցման համար պահանջվում է համապատասխան պաշտպանության մակարդակ։ Քանի որ նշված սոցիալական ցանցերի հարթակների գլխավոր գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում և հավաստագրված են Տվյալների գաղտնիության ապահովման համակարգի (DPF, ավելի մանրամասն՝ «Անձնական տվյալներ ստացողները և տվյալների փոխանցումը երրորդ երկրներ» բաժնում) համաձայն, կարելի է համարել, որ GDPR-ին համադրելի տվյալների պաշտպանության մակարդակը երաշխավորված է։
Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր համաձայնությունը՝ առանց որևէ վնասի և հետագա ազդեցության: Դրա համար անհրաժեշտ է փոխել cookie-ֆայլերի կարգավորումները, որոնք կարելի է գտնել սույն կայքի ստորին էջախորագրում։

 

Կայքի վերլուծություն Google-ի միջոցով

Մեր կայքերն օգտագործում են Google Analytics-ը՝ կայքի վերլուծության ծառայություն, որը տրամադրվում է Google Ireland Limited-ի կողմից՝ Gordon House, Barrow Street, Dublin 4, D04 E5W5 Ireland (Google-ի ՍՊԸ, 1600 Amphitheatre Parkway, Mountain View, CA 94043, USA). Մենք օգտագործում ենք Google Analytics-ը ձեր համաձայնության հիման վրա (GDPR 6-րդ հոդվածի 1-ին կետի (ա) պարբերություն), որպեսզի վերլուծենք, թե ինչպես եք դուք և այլ օգտվողներ օգտագործում մեր կայքերը և կարողանանք ստեղծել համապատասխան հաշվետվություններ: Մասնավորապես, մշակվում է ձեր IP հասցեն, և օգտագործվում են cookie-ֆայլեր:
Google-ը մեր անունից վերլուծում է ձեր կողմից մեր կայքի օգտագործման հետ կապված տեղեկատվությունը (օրինակ՝ կայքի հասցեի (URL) հղումը, ձեր կողմից այցելած մեր կայքի էջերը, ձեր զննիչի տեսակը, լեզվի կարգավորումները, օպերացիոն համակարգը, էկրանի լուծաչափը)։ Այդ նպատակով մենք օգտագործում ենք cookie-ֆայլեր, որոնք ավելի մանրամասն նկարագրված են Գաղտնիության նախընտրությունների կենտրոնում
LINK: https://safety.google/privacy/privacy-controls/
Քանի որ մեր կայքում ակտիվացրել ենք IP-ի անանունացումը, ձեր IP հասցեն Google-ի կողմից կրճատվում է Եվրոպական Միության անդամ երկրներում՝ նախքան փոխանցումը: Միայն բացառիկ դեպքերում է ամբողջական IP հասցեն փոխանցվում ԱՄՆ-ում գտնվող Google-ի սերվերին և միայն դրանից հետո կրճատվում այնտեղ (տվյալների հավաքագրման նպատակի և շրջանակի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել Google-ի «Գաղտնիության քաղաքականության» բաժնում։ 
https://policies.google.com/privacy?hl=en-US  
Համապատասխան արդյունքներն այնուհետև մեզ համար հասանելի են դառնում անանուն ձևով: Այս գործընթացի ընթացքում ձեր օգտագործման տվյալները չեն կապվում ձեր ամբողջական IP հասցեի հետ: 
Ինքնաբերաբար, GA4 cookie-ֆայլերը պահպանվում են 2 տարի: Մեր կողմից ուղարկված տվյալները, որոնք կապված են cookie-ֆայլերի հետ, ինքնաբերաբար ջնջվում են 14 ամիս հետո: 
Google-ին տվյալների փոխանցման ընթացքում ձեր անձնական տվյալները փոխանցվում են Google-ի սերվերներին, որոնք կարող են գտնվել նաև ԱՄՆ-ում: Սկզբունքորեն, ԱՄՆ տվյալների փոխանցման համար պահանջվում է համապատասխան պաշտպանության մակարդակ։ Քանի որ Google-ը հավաստագրված է Տվյալների գաղտնիության ապահովման համակարգի (DPF, ավելի մանրամասն՝ «Անձնական տվյալներ ստացողները և տվյալների փոխանցումը երրորդ երկրներ» բաժնում) համաձայն, կարելի է համարել, որ GDPR-ին համադրելի տվյալների պաշտպանության մակարդակը երաշխավորված է։
Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել կայքի վերլուծության օգտագործմանը ձեր համաձայնությունը՝ ներբեռնելով և տեղադրելով տրամադրված «Google Browser» ներդիրը https://tools.google.com/dlpage/gaoptout?hl=en) կամ cookie-ֆայլերի կարգավորումներում չեղարկելով ձեր համաձայնությունը, որի դեպքում տեղադրվում է հրաժարման cookie-ֆայլ: Երկու տարբերակներն էլ թույլ չեն տալիս կայքի վերլուծության կիրառումը միայն այնքան ժամանակ, քանի դեռ օգտագործում եք զննիչը, որում տեղադրել եք ներդիրը և չեք ջնջում հրաժարման cookie-ֆայլը: 
Google Analytics-ի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են Google Analytics-ի «Օգտագործման պայմաններ»-ում, Google Analytics-ի «Տվյալների և գաղտնիության ուղեցույցներ»-ում և Google-ի «Գաղտնիության քաղաքականության» բաժնում։ 
https://marketingplatform.google.com/about/analytics/terms/us/
https://policies.google.com/privacy?hl=en
Բացի Google Analytics-ից, մենք օգտագործում ենք գովազդային հարթակներ, ինչպիսիք են Google DV360-ը, News.am-ը, Native Network-ը, Media Systems-ը, որոնք կարող են մշակել օգտատերերի անանուն տվյալները՝ գովազդը հետևելու և օպտիմալացնելու համար: Սա օգնում է բարելավել քարոզարշավի թիրախավորումը և չափել արդյունավետությունը: Օգտատերերը կարող են կառավարել իրենց գովազդի նախապատվությունները Google Ad Settings-ի միջոցով:

 

Google Signals գործառույթ 

Մենք օգտագործում ենք Google Analytics ծառայությունը՝ միացված Google Signals գործառույթով, որոնք տրամադրվում են Google Ireland Limited-ի կողմից, Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland. Մենք օգտագործում ենք Google Signals-ը ձեր համաձայնության հիման վրա (GDPR 6-րդ հոդվածի 1-ին կետի (ա) պարբերություն)՝ պատկերացում կազմելու համար, թե ինչպես են օգտվողները փոխգործակցում մեր կայքի հետ: Այդ տեղեկատվությունը մեզ օգնում է բարելավել մեր ծառայությունները և ավելի արդյունավետ թիրախավորել գովազդը: 
Google-ի ձեր օգտահաշվում անհատականացված գովազդ տեղադրելու համար տվյալները մենք հավաքում ենք միայն ձեր համաձայնությամբ: Google Signals-ը մեզ թույլ է տալիս վերլուծել ձեր գործողությունները Google-ի ձեր օգտահաշվի հետ կապված սարքերում՝ ապահովելով ձեր հետաքրքրությունների ավելի ամբողջական պատկերացում: 
Հավաքվող տվյալները կարող են ներառել․ Կայքի փոխգործակցության տվյալները, Գտնվելու վայրի տվյալները (եթե միացված է), Որոնումների պատմությունը (եթե միացված է), YouTube-ի պատմությունը (եթե միացված է):
Այդ տվյալներն օգտագործվում են․ օգտվողների ժողովրդագրական տվյալների և հետաքրքրությունների (տարիքը, լեզուն, գտնվելու վայրը, սեռը և այլն) վերաբերյալ անանուն և ընդհանուր հաշվետվություններ կազմելու, գովազդային արշավների համար թիրախային լսարանների ստեղծման, կայքի հնարավորությունների բարելավման և օգտատերերի փորձի անհատականացման նպատակով:
Բոլոր հավաքագրված տվյալներն անանունացվում և ամփոփվում են մինչև պահպանումը: Մենք երբեք չենք պահպանում առանձին օգտվողների մասին տվյալներ: Ինքնաբերաբար, այդ անանունացված տվյալները պահվպանում են 26 ամիս: Նշված տվյալները կարելի է կառավարել կամ ջնջել անմիջապես Google-ի օգտահաշվի կարգավորումներում:
Թեև հնարավոր չէ Google Signals-ի համաձայնությունն ուղղակիորեն չեղարկել կայքի անհատական կարգավորումների միջոցով, այնուամենայնիվ օգտվողները կարող են անհատականացված գովազդի վերաբերյալ իրենց համաձայնությունը կառավարել Google-ի օգտահաշիվների միջոցով: 
Որոշ դեպքերում տվյալները մշակման համար փոխանցվում են ԱՄՆ-ում տեղակայված սերվերներին: Սկզբունքորեն, ԱՄՆ տվյալների փոխանցման համար պահանջվում է համապատասխան պաշտպանության մակարդակ։ Քանի որ այստեղ օգտագործվող սոցիալական ցանցերի հարթակների գլխավոր գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում և հավաստագրված են Տվյալների գաղտնիության ապահովման համակարգի (DPF, ավելի մանրամասն՝ «Անձնական տվյալներ ստացողները և տվյալների փոխանցումը երրորդ երկրներ» բաժնում) համաձայն, կարելի է ենթադրել, որ GDPR-ին համադրելի տվյալների պաշտպանության մակարդակը երաշխավորված է։

 

Google-ի թեգերի կառավարման համակարգ

Այս կայքում օգտագործվում է  Google-ի թեգերի կառավարման համակարգ։ Թեգերի կառավարման համակարգը հանդիսանում է Google Inc.-ի ծրագրային ապահովում, որը նախատեսված է ընկերությունների համար՝ իրենց կայքերի թեգերը միջերեսի միջոցով կառավարելու համար: Google-ի Թեգերի կառավարման համակարգի գործիքը cookie-ֆայլեր չի օգտագործում և անձնական տվյալներ չի հավաքում: Գործիքն ապահովում է այլ թեգերի գործարկում, որոնք, իրենց հերթին, կարող են տվյալներ հավաքել: Այդ տվյալները հասանելի չեն Google-ի թեգերի կառավարման համակարգին: Դոմենի կամ cookie-ֆայլերի մակարդակով ապաակտիվացումը գործում է Google-ի թեգերի կառավարման համակարգի կողմից կիրառվող բոլոր հետևող թեգերի համար:


Անձնական տվյալների ստացողները և տվյալների փոխանցումը երրորդ երկրներ

Անձնական տվյալները կարող են այլ երկիր փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ եթե տվյալների փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից և (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար («Անձնական տվյալների պաշտպանության մասին» հոդվ 27, մաս 1)։ Այս դեպքում Ձեր տվյալների փոխանցումը բխում է քաղաքականության նպատակներից և անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար։ 
Կողմնակի ազդեցություններ / անբարենպաստ երևույթներ
Այն դեպքում, երբ մեզ հայտնի է դառնում մեր արտադրանքից որևէ մեկի անբարենպաստ ազդեցության հնարավոր դեպքերի մասին, օրենքի համաձայն պարտավոր ենք փաստաթղթավորել և համապատասխան տեղեկատվությունը, ներառյալ անձնական տվյալները, տարածել բոլոր երկրների պետական իշխանություններն և, անհրաժեշտության դեպքում, հետագա գնահատման համար կապ հաստատել հաղորդող կողմերի հետ: 
Իրավունքների իրացում
Մենք կարող ենք տվյալները փոխանցել իրավատերերին, խորհրդատուներին և պետական մարմիններին՝ մեր իրավունքների իրավակիրարկման կամ մեր կամ երրորդ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Տվյալների մշակման արտաքին ծառայություններ մատուցողներ. 
Մենք օգտագործում ենք ծառայություններ մատուցողներ, որոնք աջակցում են մեզ մեր ծառայությունների տրամադրման հարցում: Նշված ծառայություններ մատուցողներն օգտվողների տվյալները մշակում են մեր անունից, մեր հրահանգների համաձայն և մեր վերահսկողության ներքո, բացառապես սույն գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված նպատակների համար: Այդպիսի ծառայություններ մատուցողները կարող են տեղակայված լինել նաև ԵՄ սահմաններից դուրս: Մենք ձեռնարկում ենք ողջամտորեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու համար ձեր տրամադրած տվյալների պատշաճ պաշտպանությունը Եվրոպական միության տվյալների պաշտպանության օրենքների պահանջներին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում՝ մենք օգտագործում ենք ԵՄ ստանդարտ պայմանագրային դրույթները՝ տվյալների պաշտպանության իրավաբանորեն համապատասխան մակարդակ ապահովելու համար: 
Եվրոպական հանձնաժողովի կողմից համապատասխան երրորդ երկրի համար տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակի վերաբերյալ որոշման ընդունումից հետո (տես GDPR 45-րդ հոդվածի 3-րդ կետ) տվյալների փոխանցման համար լրացուցիչ միջոցներ չեն պահանջվում: Եվրոպական հանձնաժողովը պաշտպանության պատշաճ մակարդակի վերաբերյալ որոշում է ընդունել Տվյալների գաղտնիության ապահովման համակարգի (DPF) համար: DPF-ն հանդիսանում է Եվրոպական Միության և ԱՄՆ-ի միջև շրջանակային համաձայնագիր, որը նախատեսված է տվյալների անդրատլանտյան փոխանցումների դեպքում անձնական տվյալների պաշտպանության ապահովման համար: Իրենց հավաստագրող ընկերությունները կարող են տվյալներ փոխանցել ԱՄՆ: Ընկերությունների ցանկը կարելի է գտնել https://www.dataprivacyframework.gov/s/participant-search.

 

Տվյալների անվտանգություն

Մենք օգտագործում ենք տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցներ՝ ձեր անձնական տվյալները չարաշահումից, կորստից, ոչնչացումից կամ չարտոնված անձանց հասանելիությունից պաշտպանելու համար: Մեր անվտանգության միջոցները համապատասխանում են ժամանակակից տեխնոլոգիաների մակարդակին:
 

 

Ձեր իրավունքները և կապի մասին տեղեկատվություն
Ընդհանուր իրավունքներ

Մենք ցանկանում ենք տեղեկացնել տարբեր իրավունքների մասին, որոնք առաջարկվում են ձեզ՝ որպես տվյալների սուբյեկտի (GDPR 4-րդ հոդված, 1-ին կետ, 1-ին պարբերություն)։ Ձեր իրավունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել GDPR 15-21-րդ հոդվածներում։

Ձեր իրավունքներն իրացնելու համար դիմեք մեր Տվյալների անվտանգության պատասխանատուին: Նրա կոնտակտային տվյալները կարող եք գտնել սույն Գաղտնիության քաղաքականության սկզբում:

Հասանելիության իրավունք
Դուք իրավունք ունեք տեղեկատվություն պահանջելու այն մասին, թե ձեր անձնական տվյալներից որոնք են հավաքվել և մշակվել մեր կողմից: Դա ներառում է այն նպատակների մասին տեղեկատվությունը, որոնց համար օգտագործվում են այդպիսի տվյալները և այն ժամկետը, որով այդ տվյալները պահպանվելու են, ինչպես նաև ստացողների կամ ստացողների տեսակների մասին տեղեկատվությունը, որոնց այդ տվյալները բացահայտվելու են: Բացի այդ, դուք իրավունք ունեք ստանալու մշակման ենթարկվող անձնական տվյալների պատճենը:

Ուղղելու իրավունք
Դուք իրավունք ունեք պահանջելու ուղղել անձնական տվյալները, որոնք ճշգրիտ չեն կամ այլևս ճշգրիտ չեն: Դուք նաև իրավունք ունեք պահանջելու լրացնել թերի անձնական տվյալները: Ձեր անձնական տվյալների ուղղումները մենք ուղարկում ենք երրորդ անձանց, եթե դա պահանջվում է օրենքով։

Ջնջելու իրավունք («Մոռացված լինելու իրավունք»)
Դուք իրավունք ունեք պահանջելու ջնջել ձեր անձնական տվյալները, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

 

Ձեր անձնական տվյալներն այլևս անհրաժեշտ չեն այն նպատակների առնչությամբ, որոնց համար դրանք հավաքվել կամ այլ կերպ մշակվել են, կամ տվյալ նպատակն իրագործվել է,

 

Դուք չեղարկել եք ձեր համաձայնությունը, և մշակման համար այլ իրավական հիմք առկա չէ,

 

Դուք առարկել եք տվյալների մշակմանը, և մշակման համար գերակա օրինական հիմքեր առկա չեն. եթե անձնական տվյալները մշակվել են ուղղակի շուկայավարման նպատակներով, ձեր առարկությունը բավարար է տվյալների մշակումը դադարեցնելու համար,

 

Ձեր անձնական տվյալները մշակվել են ապօրինի կերպով,

 

Ձեր անձնական տվյալները պետք է ջնջվեն՝ Միության կամ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված իրավական պարտավորությանը համապատասխանելու համար, որին մենք ենթակա ենք։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալները ջնջելու ձեր իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով: Իրավական սահմանափակումները ներառում են, ի թիվս այլոց, GDPR 17-րդ հոդվածի (3) կետը։

Մշակման սահմանափակման իրավունք
Դուք իրավունք ունեք պահանջելու տվյալների մշակման սահմանափակում, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը․

 

Դուք վիճարկում եք ձեր անձնական տվյալների ճշգրտությունը որոշակի ժամկետով, որը մեզ հնարավորություն է տալիս ստուգել անձնական տվյալների ճշգրտությունը,

 

Մշակումն անօրինական է, և դուք դեմ եք անձնական տվյալների ջնջմանը, փոխարենը պահանջում եք օգտագործման սահմանափակում,

 

Մենք այլևս անձնական տվյալների կարիք չունենք մշակման նպատակով, սակայն անձնական տվյալները ձեզ անհրաժեշտ են իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար, կամ

 

Դուք առարկել եք տվյալների մշակմանը, սակայն դեռևս չի ավարտվել ստուգումը՝ պարզելու համար, թե արդյոք մեր օրինական հիմքերը գերակայում են ձեր օրինական հիմքերին, թե ոչ:
Մենք պետք է ձեզ տեղեկացնենք վերոհիշյալ հիմքերով սահմանափակման մասին՝ նախքան տվյալների մշակման սահմանափակումը չեղարկելը:

Համաձայնության չեղարկում
Դուք իրավունք ունեք ցանկացած պահի չեղարկել ձեր համաձայնությունը՝ հետագայի համար ուժի մեջ մտնելու համար: Չեղարկման վերաբերյալ ձեր ծանուցումը չպետք է համապատասխանի որևէ պաշտոնական պահանջի: Դուք կարող եք պարզապես ոչ պաշտոնական ծանուցում ուղարկել վերոնշյալ կոնտակտային հասցեներով: Դա վերաբերում է նաև նախքան GDPR-ի ուժի մեջ մտնելը (այսինքն՝ մինչև 2018 թվականի մայիսի 25-ը) տրված համաձայնությանը: Համաձայնության չեղարկումը չի ազդում մինչև չեղարկումն իրականացված տվյալների մշակման օրինականության վրա:

Տվյալների տեղափոխելիության իրավունք
Դուք իրավունք ունեք ստանալ ձեզ վերաբերող և ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները կառուցվածքային, ընդհանուր և համակարգչի կողմից ընթեռնելի ձևաչափով և փոխանցել այդ տվյալները երրորդ անձանց: Մանրամասները և սահմանափակումները կարելի է գտնել GDPR 20-րդ հոդվածում: Տվյալների տեղափոխելիության ձեր իրավունքի իրացումը որևէ կերպ չի ազդում դրանց ջնջման ձեր իրավունքի վրա:

Վերահսկիչ/Լիազոր մարմնին բողոք ներկայացնելու իրավունք
Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել իրավասու վերահսկիչ/Լիազոր մարմնին, մասնավորապես՝ ձեր բնակության, աշխատանքի կամ տվյալների պաշտպանության ենթադրյալ խախտման վայր հանդիսացող անդամ պետության վերահսկիչ մարմնին, եթե կարծում եք, որ մեր կողմից ձեր անձնական տվյալների մշակումը խախտում է տվյալների պաշտպանության գործող օրենքները:

Առարկելու իրավունք
GDPR 21-րդ հոդվածի համաձայն՝ դուք իրավունք ունեք ցանկացած պահի, ձեր կոնկրետ իրավիճակին առնչվող հիմքերով առարկել ձեր անձնական տվյալների մշակումը, եթե մենք մշակումն իրականացնում ենք GDPR 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության հիման վրա: Ձեր կողմից առարկելու դեպքում մենք այլևս չենք մշակում ձեր անձնական տվյալները, բացառությամբ, երբ․

 

Մենք կարող ենք ներկայացնել տվյալների մշակման համար օրինական հիմքեր, որոնք գերակայում են ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին, կամ

 

Տվյալների մշակումն իրականացվում է իրավական պահանջների ներկայացման, իրականացման կամ պաշտպանության նպատակով:
Մասնավորապես, դուք իրավունք ունեք առարկելու ուղղակիորեն շուկայավարման նպատակով ձեր անձնական տվյալների մշակմանը, եթե ձեր տվյալները մեր կողմից օգտագործվում են այդ նպատակների համար: Ուղղակիորեն շուկայավարման նպատակով ձեր անձնական տվյալների մշակման դեմ առարկելու դեպքում մենք այլևս չենք օգտագործում ձեր անձնական տվյալներն այդ նպատակով:

 

Դեկտեմբեր 2024թ․