Ինչի՞ համար են Ֆլավամեդ® դեղամիջոցները, և ինչպե՞ս են դրանք գործում
Ֆլավամեդ® ապրանքատեսակները հազի և մրսածության դեմ միջոցներ են, որոնք օգտագործվում են թոքերի և բրոնխների հիվանդությունների պատճառով առաջացած թաց հազի բուժման համար:
Դրանցում պարունակվող ակտիվ նյութն ամբրոքսոլն է, որը հեղուկացնում է խորխը և օգնում է այն դուրս բերել շնչուղիներից` թեթևացնելով հազը:
Ակտիվ նյութ ամբրոքսոլ
Ֆլավամեդ® ապրանքատեսակները պարունակում են ակտիվ նյութ, որը կոչվում է ամբրոքսոլ:
Ամբրոքսոլը կլինիկորեն ստուգված և լավ տանելիություն ունեցող նյութ է։
![](/sites/g/files/fugoka771/files/2022-09/2-1-image-indian-shrub%402x.jpg)
![](/sites/g/files/fugoka771/files/2022-09/2-1-image-indian-shrub%402x.jpg)
Երբ Ֆլավամեդ® դեղամիջոցները սկսում են գործել
Ամբրոքսոլը` Ֆլավամեդ® դեղամիջոցի ակտիվ նյութը, սկսում է գործել մոտավորապես 30 րոպե անց:
Այն հեղուկացնում է խորխը՝ դարձնելով այն ավելի նոսր:
Այն նաև օգնում է դուրս բերել խորխը շնչուղիներից
թեթևացնելով հազը: