Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Թոքաբորբ

Ի՞նչ է թոքաբորբը:

Ինչպես բրոնխիտը, թոքաբորբը կոկորդից ներքև գտնվող շնչուղիների բորբոքումն է: Այնուամենայնիվ, այն ավելի խորն է թափանցում շնչուղիներ, քան բրոնխիտը:  

Illustration of man coughing up mucous, which is a symptom of pneumonia
Illustration of man coughing up mucous, which is a symptom of pneumonia

Ինչպես բրոնխիտը, թոքաբորբը կոկորդից ներքև գտնվող շնչուղիների բորբոքումն է: Այնուամենայնիվ, այն ավելի խորն է թափանցում շնչուղիներ, քան բրոնխիտը:  

Թոքաբորբի պատճառները

Թոքաբորբի պատճառ է հանդիսանում ստորին շնչուղիների` շնչառական բակտերիաներով, վիրուսներով կամ սնկերով վարակվելը: Մանրէները մեծահասակների մոտ թոքաբորբի ամենատարածված պատճառն են: Այն վիրուսների շարքում, որոնք կարող են վարակել շնչուղիները և առաջացնել թոքաբորբ, գրիպը կամ գրիպի վիրուսը մեծահասակների շրջանում ամենատարածվածն է համարվում:  

Ինչպե՞ս է թքաբորբն ազդում օրգանիզմի վրա

Ստորին շնչուղիների վարակն առաջացնում է օդային պարկերի բորբոքում: Այս բորբոքման պատճառով  օդային պարկերը լցվում են հեղուկով և թարախով:

Թոքաբորբի ախտանիշները

Ինչպես բրոնխիտի դեպքում, թոքաբորբի ախտանիշները սովորաբար ներառում են չոր կամ թաց հազ և ջերմություն: Կարող է ի հայտ գալ նաև դող և շնչառության դժվարացում:  

Թոքաբորբի ծանրության աստիճանը

Թոքաբորբի ախտանիշները կարող են լինել թեթև կամ ծանր: Բազմաթիվ գործոններ ազդում են այն հանգամանքի վրա, թե որքան ծանր է թոքաբորբը, ինչպես օրինակ` շնչուղիների վարակ առաջացնող մանրէի տեսակը, հիվանդի տարիքը և ընդհանուր առողջությունը: Թոքաբորբն առավել ծանր է լինում հինգ տարեկանից ցածր երեխաների, 65 տարեկանից բարձր տարեցների, որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում, ինչպիսիք են սրտի անբավարարությունը, շաքարախտը կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (COPD), ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց շրջանում։ 

Թոքաբորբի ռիսկի գործոնները

Բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են տարիքը, ծխելու հանգամանքը և այլ հիվանդություններ, կարող են մեծացնել թոքաբորբի զարգացման հավանականությունը:  

Թոքաբորբը կարող է վնասել բոլոր տարիքի մարդկանց: Այնուամենայնիվ, թոքաբորբի զարգացման և ավելի ծանր թոքաբորբ ունենալու առավել մեծ ռիսկի են ենթարկվում երկու տարիքային խմբեր.  

  • Երեխաները, որոնք երկու տարեկան են կամ ավելի փոքր են, քանի որ նրանց իմունային համակարգը դեռ զարգացման փուլում է գտնվում: 

  • Մարդիկ, որոնք 65 տարեկան են կամ ավելի բարձր են, քանի որ նրանց իմունային համակարգը սկսում է փոփոխվել` որպես ծերացման գործընթացի բնականոն մաս:

Թոքաբորբի ռիսկը մեծացնող այլ գործոններից են.  

  • Ծխախոտ ծխելը 

  • Վերջերս գրիպով հիվանդանալը  

  • Շնչուղիների հիվանդություններ, ինչպիսիք են ասթման կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (COPD), բրոնխէկտազները կամ  ցիստիկ ֆիբրոզը (մուկովիսցիդոզ)  

  • Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելը, հատկապես արհեստական շնչառական ապարատ օգտագործելը  

  • Հազալու հետ կապված խնդիրներ ունենալը, օր.` կաթվածի պատճառով  

  • Կուլ տալու դժվարություն  

Կանխարգելում

  • Պատվաստումները կարող են օգնել կանխել թոքաբորբի որոշ տեսակներ: Պատվաստանյութերը հասանելի են թոքաբորբի կանխարգելման համար, որի պատճառ են հանդիսանում պնևմակոկի մանրէները, գրիպի վիրուսը կամ գրիպը: Պատվաստանյութերը չեն կարող կանխել վարակի բոլոր դեպքերը: Այնուամենայնիվ, ի տարբերություն նրանց, ովքեր չեն պատվաստվել` մարդիկ, ովքեր թոքաբորբով հիվանդանում են պատվաստումից հետո, հակված են ունենալ ավելի մեղմ ախտանիշներ, որոնք ավելի կարճատև են, ինչպես նաև ունենալ ավելի քիչ ծանր բարդություններ։  

  • Թոքաբորբը կանխելու մեկ այլ միջոց է լավ հիգիենան, այսինքն՝ ձեռքերը ջրով և օճառով լվանալը մանրէները հեռացնելու համար:  

  • Ծխելը թողնելն օգնում է կանխարգելել թոքաբորբը, քանի որ ծխելը վնասում է շնչուղիների` ֆիլտրելու և մանրէներից պաշտպանվելու կարողությունը:  

  • Իմունային համակարգն ուժեղ պահելը ֆիզիկական վարժությունների և առողջ սննդակարգի միջոցով արդյունավետ է նաև թոքաբորբի կանխարգելման գործում:  

Անմիջապես դիմեք բժշկի, եթե ձեր կամ ձեր երեխայի մոտ առկա է. 

Բարձր ջերմություն, սարսուռ, թաց հազ, որը ոչ լավանում է, ոչ էլ խորանում, հևոց առօրյա գործերից, կրծքավանդակի ցավ շնչելու կամ հազի ժամանակ, մրսածությունից  կամ գրիպից հետո հանկարծակի վատթարացում: