Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Ինչպե՞ս խուսափել թաց հազից

Թաց հազ առաջացնող հիվանդությունների կանխարգելում

Հազալը բազմաթիվ հիվանդությունների ախտանիշ է:  

Շարունակեք կարդալ` պարզելու համար, թե ինչպես կանխել որոշ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է թաց հազ առաջանալ: 

Սուր բրոնխիտ կանխարգելում

Սուր բրոնխիտով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար հետևյալ քայլերը կարող են օգնել`  

  • Ձեռքերը պարբերաբար լվացեք վիրուսների և բակտերիաների ազդեցությունը նվազեցնելու համար  

  • Պատվաստվեք գրիպի դեմ ամեն տարի  

  • Խորհրդակցեք ձեր բժշկի հետ թոքաբորբի դեմ պատվաստում ստանալու վերաբերյալ, հատկապես, եթե 60 տարեկան եք կամ ավելի բարձր  

  • Դադարեցրեք ծխելը  

  • Դիմակ կրեք բերանի և քթի հատվածում, երբ օգտագործում եք թոքերի գրգռիչներ, ինչպիսիք են ներկը, ներկը մաքրող միջոցը կամ լաքը  

Քրոնիկ բրոնխիտ կանխարգելում

Ծխողների դեպքում ամենակարևոր քայլը ծխելը դադարեցնելն է: Խորհուրդ է տրվում նաև խուսափել փոշուց և քիմիական գոլորշիներից: 

Մրսածության կանխարգլումը

Հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար մեծահասակները և երեխաները պետք է ձեռքերը լվանան քիթը մաքրելուց, տակդիրները փոխելուց, սանհանգույցն օգտագործելուց հետո, ինչպես նաև ուտելուց և սնունդ պատրաստելուց առաջ: Սովորաբար մակերեսները, որոնց հաճախ են դիպչում, օրինակ, ինչպիսիք են լվացարանի բռնակները կամ դռների բռնակները, պետք է կանոնավոր մաքրվեն: Կտորե սրբիչներ օգտագործելու փոխարեն կարելի է օգտագործվել թղթե անձեռոցիկներ:  

Իմունային համակարգի ամրապնդումը կարող է օգնել օրգանիզմին պայքարել վարակների դեմ: Պասիվ ծխելուց խուսափելը, որը պատասխանատու է բազմաթիվ առողջական խնդիրների, այդ թվում` մրսածության համար, կարող է օգնել ամրապնդել իմունային համակարգը: Շատ հեղուկ խմելը և բավարար քունը ևս կարող են օգնել իմունային համակարգի գործառույթին:  

Թոքաբորբի կանխարգելումը

  • Պատվաստումները կարող են օգնել կանխել թոքաբորբի որոշ տեսակներ: Պատվաստանյութերը հասանելի են թոքաբորբի կանխարգելման համար, որի պատճառ են հանդիսանում պնևմակոկի մանրէները, գրիպի վիրուսը կամ գրիպը: Պատվաստանյութերը չեն կարող կանխել վարակի բոլոր դեպքերը: Այնուամենայնիվ, ի տարբերություն նրանց, ովքեր չեն պատվաստվել` մարդիկ, ովքեր թոքաբորբով հիվանդանում են պատվաստումից հետո, հակված են ունենալ ավելի մեղմ ախտանիշներ, որոնք ավելի կարճատև են, ինչպես նաև ունենալ ավելի քիչ լուրջ բարդություններ:  

  • Թոքաբորբը կանխելու մեկ այլ միջոց է լավ հիգիենան, այսինքն՝ ձեռքերը ջրով և օճառով լվանալը մանրէները հեռացնելու համար:  

  • Ծխելը թողնելն օգնում է կանխարգելել թոքաբորբը, քանի որ ծխելը վնասում է շնչուղիների` ֆիլտրելու և մանրէներից պաշտպանվելու կարողությունը:  

  • Իմունային համակարգն ուժեղ պահելը ֆիզիկական վարժությունների և առողջ սննդակարգի միջոցով արդյունավետ է նաև թոքաբորբի կանխարգելման գործում: