Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ արտադրվում է փորձարկման ենթարկված լուծույթի տեսքով, չի պարունակում շաքար և էթանոլ և ունի ազնվամորու մրգային համ:
Հատկություններ
Հատուկ առանձնահատկություններ
- Փորձված դեղաձև
- Առանց շաքարի և էթանոլի
- Ազնվամորու մրգային համ
Տարիքի հետ կապված խորհուրդներ

Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ խորհուրդ է տրվում ընդունել 2 տարեկանից բարձր երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին: Ֆլավամեդ®-ը չի թույլատրվում ընդունել երկու տարին չլրացած երեխաներին:
Բաղադրությունը, տեսքը, պարունակությունը

Բաղադրություն
Ֆլավամեդ®-ը ներքին ընդունման լուծույթ հազի դեմ պարունակում է ակտիվ նյութ, որը կոչվում է ամբրօքսոլի հիդրոքլորիդ:
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ 5 մլ տարողությամբ մեկ չափիչ գդալը պարունակում է 15 մգ ակտիվ նյութ` ամբրօքսոլի հիդրոքլորիդ:
Մյուս բաղադրիչներն են`
Սորբիտոլ, հեղուկ, ոչ բյուրեղացնող (E420), բենզոաթթու, գլիցերին 85 %, հիդրօքսիէթիլ ցելյուլոզա, ազնվամորու բուրահաղորդիչ, զտված ջուր:

Արտաքին տեսքը
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ պարզ, անգույն, մի փոքր շագանակագույն երանգ ունեցող հեղուկ է` ազնվամորու մրգային բույրով:

Պարունակությունը
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ մեկ շիշը պարունակում է 100 մլ լուծույթ:
Ներառված է նաև 1.25 մլ, 2.5 մլ և 5 մլ (գդալի եզրը) տարողությամբ չափիչ գդալ` չափային աստիճանավորմամբ:
Ճիշտ դեղաչափում
Մշտապես հետևեք ձեր բժշկի կամ դեղագործի կողմից նշանակված դեղաչափերին: Եթե դեռևս չեք խորհրդակցել բժշկի հետ, ընդունեք Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ, ինչպես ներկայացված է ներդիր թերթիկում կամ ինչպես նկարագրված է այստեղ:
Եթե վստահ չեք դեղաքանակի հարցում, դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին:
Ներդիր թերթիկում կամ դեղաչափի հաշվիչում առաջարկվող դեղաչափերը կիրառվում են, եթե ձեր բժիշկն այլ դեղաչափերով չի նշանակել ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ։
Դեղաչափի տվյալ հաշվիչը կօգնի ձեզ արագ հաշվարկել Ֆլավամեդ® դեղամիջոցի ճիշտ դեղաչափը (ձեր կամ ձեր երեխայի համար):
Ընտրեք, ով է ընդունելու Ֆլավամեդ® դեղամիջոցը

Երեխաներ
2-ից 5 Տարեկան

Երեխաներ
6-ից 12 Տարեկան

12-ից բարձր դեռահասներ
և մեծահասակներ

Մեծահասակներ
Ցերեկային չափաբաժին
2-ից 5 տարեկան երեխաների համար
Չափիչ գդալ 1/2 օրական 3 անգամ
2,5 մլ․ լուծույթ օրական 3 անգամ
Ցերեկային չափաբաժին
6-ից 12 տարեկան երեխաների համար
1 Չափիչ գդալ օրական 2-3 անգամ
5 մլ․ լուծույթ օրական 2-3 անգամ
Ցերեկային չափաբաժին
Դեռահասներ և մեծահասակներ
2 չափիչ գդալ (յուրաքանչյուրը 5 մլ) օրական 3 անգամ առաջին 2-3 օրը,
ապա 2-ական չափիչ գդալ օրական 2 անգամ
Ցերեկային չափաբաժին
Մեծահասակներ
Անհրաժեշտության դեպքում չափաբաժինը կարելի է ավելացնել մինչև 60մգ օրական 2 անգամ
Լրացուցիչ տեղեկություններ
Ե՞րբ ընդունել Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ։
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ, պետք է ընդունել ուտելուց հետո՝ օգտագործելով ներառված չափիչ գդալը:
Բուժման տևողությունը
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ չպետք է ընդունել 4-5 օրից ավելի երկար, եթե այն չի նշանակվել բժշկի կողմից: Եթե ախտանիշները պահպանվում կամ վատթարանում են դեղամիջոցը 4-5 օր օգտագործելուց հետո, անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ:
Եթե գերազանցել եք խորհուրդ տրվող դեղաչափը
Եթե դուք ընդունել եք անհրաժեշտ քանակից ավելի շատ Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ, դիմեք բժշկի, որը հաջորդիվ ձեզ բուժում կնշանակի:
Բաց թողնված կամ չափազանց քիչ դեղաչափ
Եթե դուք բաց եք թողել Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ ընդունումը կամ շատ քիչ քանակությամբ եք ընդունել այն, ապա հաջորդ ընդունման ժամանակ դեղամիջոցը պետք է ընդունել նախատեսված դեղաչափով: Բաց թողնված դեղաչափը լրացնելու համար չի կարելի կրկնակի դեղաչափ ընդունել:
Սորբիտոլի անտանելիություն
Եթե ձեր բժիշկը ձեզ տեղեկացրել է, որ դուք անտանելիություն ունեք շաքարի որոշ տեսակների նկատմամբ, նախքան Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ ընդունելը, դիմեք բժշկի: Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ 5 մլ տարողությամբ մեկ չափիչ գդալը պարունակում է 1.75 գ սորբիտոլ (= 0.15 հացային միավոր): Սորբիտոլը կարող է ունենալ թեթև լուծողական ազդեցություն:
Պահպանում
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ, պահեք երեխաների տեսադաշտից հեռու և անհասանելի վայրում: Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ չի պահանջում պահպանման հատուկ պայմաններ:
Պիտանելիության ժամկետ
Մի օգտագործեք Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ ժամկետը լրանալուց հետո, որը նշված է պիտակի և տուփի վրա` «Պիտանի է մինչև» բառերից հետո: Պիտանելիության ժամկետը նշված ամսվա վերջին օրն է: Բացելուց հետո օգտագործեք 6 ամիս: