Skip to content
  • Ֆլավամեդ®- ի մասին
    • Ինչպե՞ս է այն գործում
    • Օգտատիրոջ համար տեղեկություններ
    • Դեղաչափում
  • Բոլոր դեղերը
    • Ակնարկ
    • Ներքին ընդունման լուծույթ 15մգ/5մլ
    • Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ
    • Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ
  • Մեծահասակների համար
  • Երեխաների համար
  • Հազի մասին
    • Ի՞նչ է իրենից ներկայացնում հազը
    • Ինչպե՞ս են աշխատում շնչուղիները
    • Հազի տեսակները
    • Հազի պատճառները
    • Հազի ախտանիշներ
    • Թաց հազով ուղեկցվող հիվանդություններ
    • Կանխարգելում

Ֆլավամեդ®
60 մգ դյուրալույծ դեղահատեր

Դյուրալույծ դեղահատեր հազի դեմ

Հատկություններ

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատը պարունակում  է  ակտիվ նյութի բարձր դեղաչափ:

Ակտիվ նյութը սկսում է արագ գործել:

Դյուրալույծ դեղահատերն ունեն բաժանման գիծ, որով կարող են բաժանվել հավասար դեղաչափերի:

Առանձնահատկություններ
  • Ակտիվ նյութի բարձր դեղաչափ յուրաքանչյուր դյուրալույծ դեղահատում
  • Արագ գործող ակտիվ նյութ
  • Բաժանման գիծ, որն օգնում է հավասար դեղաչափերի բաժանել

Տարիքի հետ կապված խորհուրդներ

https://www.flavamed.am/wp-content/uploads/3-4-icon-age-Kopie-e1620801839784.png

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր խորհուրդ է տրվում ընդունել 12 տարեկանից բարձր դեռահասներին և մեծահասակներին: Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր դեղամիջոցը չի թույլատրվում ընդունել 12 տարին չլրացած երեխաներին:

Բաղադրությունը, տեսքը, պարունակությունը

https://www.flavamed.am/wp-content/uploads/3-2-icon-incredients.png
Բաղադրությունը

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր պարունակում է ակտիվ նյութ, որը կոչվում է ամբրօքսոլի հիդրոքլորիդ:

Մեկ դյուրալույծ դեղահատը պարունակում է 60 մգ ակտիվ նյութ` ամբրօքսոլի հիդրոքլորիդ:

Մյուս բաղադրիչներն են`
Կիտրոնաթթու, ջրազուրկ, նատրիումի ջրածնի կարբոնատ, նատրիումի կարբոնատ, ջրազուրկ, սախարինի նատրիում, նատրիումի ցիկլամատ, նատրիումի քլորիդ, նատրիումի ցիտրատ, կաթնաշաքար, ջրազուրկ, մանիտոլ (E 421), սորբիտոլ (E 420), սիմետիկոն, բալի բուրահաղորդիչ «ALH» կոդ 801, որը պարունակում է բալի բնական / բնականին մոտ հեղուկ բուրահաղորդիչ (կոդ 5443), սև բալի բնական / բնականին մոտ փոշի բուրահաղորդիչ (կոդ 5862P), մալտոդեքստրին, մանիտոլ, գլյուկոնոլակտոն, սորբիտոլ, ակացիա և կոլոիդային ջրազուրկ սիլիկատ,  բալի համով «ALH»բուրավետիչ, կոդ 801, որը պարունակում է սորբիտոլ, նատրիում, պրոպիլեն գլիկոլ, բենզիլ սպիրտ:

https://www.flavamed.am/wp-content/uploads/3-3-icon-appearance.png
Արտաքին տեսքը

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 18 մմ տրամագծով կլոր, սպիտակ դեղահատեր են, որոնք մի կողմում ունեն բաժանման գիծ:

Դյուրալույծ դեղահատերը կարող են բաժանվել հավասար դեղաչափերի:

https://www.flavamed.am/wp-content/uploads/3-5-icon-contents-e1620801672243.png
Պարունակությունը

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր արտադրվում է տուփերով` հազի դեմ 10 դյուրալույծ դեղահատեր:

Ճիշտ դեղաչափում

Մշտապես հետևեք ձեր բժշկի կամ դեղագետի կողմից նշանակված դեղաչափերին: Եթե դեռևս չեք խորհրդակցել բժշկի հետ, ընդունեք Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր, ինչպես ներկայացված է ներդիր  թերթիկում կամ ինչպես նկարագրված է այստեղ: Եթե վստահ չեք դեղաքանակի հարցում, դիմեք ձեր բժշկին կամ դեղագետին: Հիվանդի թերթիկում կամ դեղաչափի հաշվիչում առաջարկվող դեղաչափերը կիրառվում են, եթե ձեր բժիշկն այլ դեղաչափերով չի նշանակել ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր: Դեղաչափի տվյալ հաշվիչը կօգնի ձեզ արագ հաշվարկել Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր դեղամիջոցի ճիշտ դեղաչափը (ձեր կամ ձեր երեխայի համար):

Ընտրեք, ո՞վ է ընդունելու Ֆլավամեդ® դեղամիջոցը

Երեխաներ

2-ից 5 Տարեկան

Երեխաներ

6-ից 12 Տարեկան

12-ից բարձր դեռահասներ

և մեծահասակներ

Մեծահասակներ

Ցերեկային չափաբաժին
12-ից բարձր դեռահասներ և մեծահասակներ

Առաջին 2-3 օրվա ընթացքում 1/2 դյուրալույծ հաբ օրական 3 անգամ, ապա 1/2-ական դյուրալույծ հաբ օրական երկու անգամ:

Ցերեկային չափաբաժին
Մեծահասակներ

Մեծահասակների օրական դոզան կարելի է ավելացնել մինչև 1 հաբ, օրական 2 անգամ:

Լրացուցիչ տեղեկություններ

Ե՞րբ ընդունել Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր պետք է լուծել մի բաժակ ջրի մեջ և խմել ուտելուց հետո:

Բուժման տևողությունը

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր չպետք է ընդունել 4-5 օրից ավելի երկար, եթե այն չի նշանակվել բժշկի կողմից: Եթե ախտանիշները պահպանվում կամ վատթարանում են դեղամիջոցը 4-5 օր ընդունելուց հետո, անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ:

Եթե գերազանցել եք խորհուրդ տրվող դեղաչափը

Եթե դուք ընդունել եք անհրաժեշտ քանակից ավելի շատ Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր, դիմեք բժշկի, ով այնուհետև ձեզ բուժում կնշանակի:

Բաց թողնված կամ չափազանց քիչ դեղաչափ

Եթե դուք բաց եք թողել Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերի ընդունումը կամ շատ քիչ քանակությամբ եք ընդունել այն, ապա հաջորդ ընդունման ժամանակ դեղամիջոցը պետք է ընդունել նախատեսված դեղաչափով: Բաց թողնված դեղաչափը լրացնելու համար չի կարելի կրկնակի դեղաչափ ընդունել:

Լակտոզայի անտանելիություն, սորբիտոլի անտանելիություն, նատրիումի սահմանափակ կիրառման սննդակարգ

Եթե ձեր բժիշկը ձեզ տեղեկացրել է, որ դուք անտանելիություն ունեք շաքարի որոշ տեսակների նկատմամբ կամ պահում եք նատրիումի սահմանափակ կիրառման սննդակարգ, ապա նախքան Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր ընդունելը, դիմեք բժշկի: Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերի յուրաքանչյուր դյուրալույծ դեղահատ պարունակում է 5.5 մմոլ (126.5 մգ) նատրիում, որը համապատասխանում է ԱՀԿ-ի կողմից մեծահասակների համար առաջարկվող նատրիումի առավելագույն օրական ընդունման 6,33%-ին (2 գ): Սա պետք է հաշվի առնեն նատրիումի սահմանափակ կիրառման սննդակարգ ունեցող հիվանդները:

Պահպանում

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերը պահեք երեխաների տեսադաշտից հեռու և անհասանելի վայրում: Մի պահեք Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերը> 30°C-ից բարձր ջերմաստիճանում: Մի քանի դեղաչափ պարունակող տարան պահեք հերմետիկ փակ վիճակում, որպեսզի պաշտպանեք տարայի պարունակությունը լույսից և խոնավությունից:

Պիտանելիության ժամկետ

Մի օգտագործեք Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերը ժամկետը լրանալուց հետո, որը նշված է դեղաչափ պարունակող պիտակի և տուփի վրա` «Պիտանի է մինչև» բառերից հետո: Մի օգտագործեք Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերը պիտանելիության ժամկետը լրանալուց հետո, որը նշված է դեղաչափ պարունակող պիտակի և տուփի վրա` «Պիտանի է մինչև» բառերից հետո: Պիտանելիության ժամկետը նշված ամսվա վերջին օրն է:

Իմացեք ավելին Ֆլավամեդ® դեղամիջոցի մասին

Ֆլավամեդ® ՀՏՀ-ներ

Իմացե՛ք ավելին

Ինչպե՞ս է գործում Ֆլավամեդ® դեղամիջոցը

Իմացե՛ք ավելին

  • Հատկություններ
  • Տարիքի հետ կապված խորհուրդներ
  • Բաղադրությունը, տեսքը, պարունակությունը
  • Ճիշտ դեղաչափում
  • Լրացուցիչ տեղեկություններ
  • Իմացեք ավելին Ֆլավամեդ® դեղամիջոցի մասին

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ 15 մգ/ 5 մլ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ

Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ: Օգտագործելուց առաջ նաև ուշադիր կարդացեք ներդիր թերթիկը: Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի:
ՀՀ Առողջապահության նախարարություն
Գովազդի թույլտվություն № ԴԳ-00019
Տրված է 13.04.21։ Ուժի մեջ է՝ 09.04.2025

 

Գովազդային նյութի համարանիշն է` AM_Flav-02-2022_Website_V01 : Նյութը պատրաստվել է ՝ 01․2022: Նյութը ուժի մեջ է ՝ 01․2024 

© 2022 Berlin-Chemie AG

  • Հղում
  • Կապ
  • Վերապահում պատասխանատվությունից
  • Տվյալների գաղտնիության քաղաքականություն