Skip to content
  • Ֆլավամեդ®- ի մասին
    • Ինչպե՞ս է այն գործում
    • Օգտատիրոջ համար տեղեկություններ
    • Դեղաչափում
  • Բոլոր դեղերը
    • Ակնարկ
    • Ներքին ընդունման լուծույթ 15մգ/5մլ
    • Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ
    • Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ
  • Մեծահասակների համար
  • Երեխաների համար
  • Հազի մասին
    • Ի՞նչ է իրենից ներկայացնում հազը
    • Ինչպե՞ս են աշխատում շնչուղիները
    • Հազի տեսակները
    • Հազի պատճառները
    • Հազի ախտանիշներ
    • Թաց հազով ուղեկցվող հիվանդություններ
    • Կանխարգելում

Ֆլավամեդ®
30 մգ դեղահատեր

Դեղահատեր հազի դեմ

Հատկություններ

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ պարունակում են ակտիվ նյութի արդյունավետ դեղաչափ, փոքր են և հեշտ է կուլ տալ, ինչպես նաև ունեն բաժանման սանդղակ, որոնցով հեշտությամբ բաժանվում են հավասար դեղաչափերի:

Առանձնահատկություններ
  • Ակտիվ նյութի արդյունավետ դեղաչափ յուրաքանչյուր դեղահատում
  • Հեշտ է կուլ տալ
  • Բաժանման սանդղակ, որն օգնում է հավասար դեղաչափերի բաժանել

Տարիքի հետ կապված խորհուրդներ

https://www.flavamed.am/wp-content/uploads/3-4-icon-age-e1620801500293.png

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ խորհուրդ է տրվում ընդունել վեց տարեկանից բարձր երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին:  Ֆլավամեդ® դեղամիջոցը չի թույլատրվում ընդունել վեց տարին չլրացած երեխաներին:

Բաղադրությունը, տեսքը, պարունակությունը

https://www.flavamed.am/wp-content/uploads/3-2-icon-incredients.png
Բաղադրությունը

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ պարունակում է ակտիվ նյութ, որը կոչվում է ամբրօքսոլի հիդրոքլորիդ

Մեկ դեղահատը պարունակում է 30 մգ ակտիվ նյութ` ամբրօքսոլի հիդրոքլորիդ:

Մյուս բաղադրիչներն են`

Լակտոզայի մոնոհիդրատ, եգիպտացորենի օսլա, փոշիացված ցելյուլոզա, նատրիումի կրոսկարմելոզ, պովիդոն K 30, մագնեզիումի ստեարատ:

https://www.flavamed.am/wp-content/uploads/3-3-icon-appearance.png
Արտաքին տեսքը

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ սպիտակ, կլոր դեղահատեր են, որոնք մի կողմում ունեն բաժանման գիծ:

Դեղահատերը կարող են բաժանվել հավասար դեղաչափերի:

https://www.flavamed.am/wp-content/uploads/3-4-icon-contents-e1620746151600.png
Պարունակությունը

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ արտադրվում են տուփերով` 20  դեղահատ տուփի մեջ։

Ճիշտ դեղաչափում

Մշտապես հետևեք ձեր բժշկի կամ դեղագետի կողմից նշանակված դեղաչափերին: Եթե դեռևս չեք խորհրդակցել բժշկի հետ, ընդունեք Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ, ինչպես ներկայացված է ներդիր  թերթիկում կամ ինչպես նկարագրված է այստեղ:

Եթե վստահ չեք դեղաքանակի հարցում, դիմեք ձեր բժշկին կամ դեղագետին:

Ներդիր թերթիկում կամ դեղաչափի հաշվիչում առաջարկվող դեղաչափերը կիրառվում են, եթե ձեր բժիշկն այլ դեղաչափերով չի նշանակել ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ:

Դեղաչափի տվյալ հաշվիչը կօգնի ձեզ արագ հաշվարկել Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ դեղամիջոցի ճիշտ դեղաչափը (ձեր կամ ձեր երեխայի համար):

Ընտրեք, ո՞վ է ընդունելու Ֆլավամեդ® դեղամիջոցը

Երեխաներ

2-ից 5 Տարեկան

Երեխաներ

6-ից 12 Տարեկան

12-ից բարձր դեռահասներ

և մեծահասակներ

Մեծահասակներ

Ցերեկային չափաբաժին
6-ից 12 տարեկան երեխաների համար

1/2 հաբ օրական 2-3 անգամ

Ցերեկային չափաբաժին
12-ից բարձր դեռահասներ և մեծահասակներ

Առաջին 2-3 օրը 1 հաբ օրական 3 անգամ, ապա 1 հաբ օրական 2 անգամ

Ցերեկային չափաբաժին
Մեծահասակներ

Մեծահասակների օրական դոզան կարելի է ավելացնել մինչև 2 հաբ, օրական 2 անգամ

Լրացուցիչ տեղեկություններ

Ե՞րբ ընդունել Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ խորհուրդ է տրվում կուլ տալ ամբողջապես սննդից հետո` խմելով բավականաչափ հեղուկ։

Բուժման տևողությունը

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ չպետք է ընդունել 4-5 օրից ավելի երկար, եթե այն չի նշանակվել բժշկի կողմից: Եթե ախտանիշները պահպանվում կամ վատթարանում են դեղամիջոցը 4-5 օր ընդունելուց հետո, անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ:

Եթե գերազանցել եք խորհուրդ տրվող դեղաչափը

Եթե դուք ընդունել եք անհրաժեշտ քանակից ավելի շատ Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ, դիմեք բժշկի, որն այնուհետև ձեզ բուժում կնշանակի:

Բաց թողնված կամ չափազանց քիչ դեղաչափ

Եթե դուք բաց եք թողել Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ ընդունումը կամ շատ քիչ քանակությամբ եք ընդունել այն, ապա հաջորդ ընդունման ժամանակ դեղամիջոցը պետք է ընդունել նախատեսված դեղաչափով: Բաց թողնված դեղաչափը լրացնելու համար չի կարելի կրկնակի դեղաչափ ընդունել:

Լակտոզայի անտանելիություն

Եթե ձեր բժիշկը ձեզ տեղեկացրել է, որ դուք անտանելիություն ունեք շաքարի որոշ տեսակների նկատմամբ, նախքան Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ ընդունելը, դիմեք բժշկի:

Պահպանում

Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ պահեք երեխաների տեսադաշտից հեռու և անհասանելի վայրում: Մի պահեք 25 °C-ից բարձր ջերմաստիճանում:

Պիտանելիության ժամկետ

Մի օգտագործեք Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ ժամկետը լրանալուց հետո, որը նշված է բլիստերային փաթեթավորման և տուփի վրա` «Պիտանի է մինչև» բառերից հետո: Պիտանելիության ժամկետը նշված ամսվա վերջին օրն է:

Իմացեք ավելին Ֆլավամեդ® դեղամիջոցի մասին

Ֆլավամեդ ՀՏՀ-ներ

Իմացե՛ք ավելին

Ինչպե՞ս է գործում Ֆլավամեդ® դեղամիջոցը

Իմացե՛ք ավելին

  • Հատկություններ
  • Տարիքի հետ կապված խորհուրդներ
  • Բաղադրությունը, տեսքը, պարունակությունը
  • Ճիշտ դեղաչափում
  • Լրացուցիչ տեղեկություններ
  • Իմացեք ավելին Ֆլավամեդ® դեղամիջոցի մասին

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ 15 մգ/ 5 մլ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ

Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ: Օգտագործելուց առաջ նաև ուշադիր կարդացեք ներդիր թերթիկը: Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի:
ՀՀ Առողջապահության նախարարություն
Գովազդի թույլտվություն № ԴԳ-00019
Տրված է 13.04.21։ Ուժի մեջ է՝ 09.04.2025

 

Գովազդային նյութի համարանիշն է` AM_Flav-02-2022_Website_V01 : Նյութը պատրաստվել է ՝ 01․2022: Նյութը ուժի մեջ է ՝ 01․2024 

© 2022 Berlin-Chemie AG

  • Հղում
  • Կապ
  • Վերապահում պատասխանատվությունից
  • Տվյալների գաղտնիության քաղաքականություն