Skip to content
  • Ֆլավամեդ®- ի մասին
    • Ինչպե՞ս է այն գործում
    • Օգտատիրոջ համար տեղեկություններ
    • Դեղաչափում
  • Բոլոր դեղերը
    • Ակնարկ
    • Ներքին ընդունման լուծույթ 15մգ/5մլ
    • Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ
    • Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ
  • Մեծահասակների համար
  • Երեխաների համար
  • Հազի մասին
    • Ի՞նչ է իրենից ներկայացնում հազը
    • Ինչպե՞ս են աշխատում շնչուղիները
    • Հազի տեսակները
    • Հազի պատճառները
    • Հազի ախտանիշներ
    • Թաց հազով ուղեկցվող հիվանդություններ
    • Կանխարգելում

Քրոնիկ բրոնխիտ

Ի՞նչ է քրոնիկ բրոնխիտը

Բրոնխիտը կոկորդից ներքև գտնվող շնչուղիների բորբոքումն է: Քրոնիկ նշանակում է, որ տվյալ վիճակը երկար է տևում: Քրոնիկ բրոնխիտը հիմնականում առաջանում է տարվա ընթացքում առնվազն երեք ամիս և առնվազն երկու տարի անընդմեջ:

Քրոնիկ բրոնխիտի պատճառները

Ծխախոտ ծխելը քրոնիկ բրոնխիտի հիմնական պատճառն է: Ծխախոտի ծուխը ներս շնչելիս գրգռվում են շնչուղիները, որոնք էլ խորխ են արտադրում:

Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ենթարկվել են շնչուղիների այլ գրգռիչների ազդեցության, ինչպիսիք են քիմիական գոլորշիները կամ փոշին, ևս կարող են քրոնիկ բրոնխիտ ունենալ:

Ինչպե՞ս է քրոնիկ բրոնխիտն ազդում օրգանիզմի վրա

Քրոնիկ բրոնխիտը շարունակական հիվանդություն է: Այս հիվանդության ժամանակ բրոնխիալ խողովակների լորձաթաղանթն անընդհատ գրգռվում և բորբոքվում է: Դա հանգեցնում է խորխի առաջացման: Խորխը խցանում է շնչուղիները և դժվարացնում է օդի մուտքը դեպի շնչուղիներ:

Քրոնիկ բրոնխիտի ախտանիշները

Քրոնիկ բրոնխիտի հիմնական ախտանիշը հազն է, որն ամիսներ շարունակ չի անցնում և գրեթե միշտ խորխ է առաջացնում: Հիվանդները կարող են նաև շնչառության հետ կապված խնդիրներ ունենալ և կրծքավանդակի հատվածում սեղմվածություն զգալ:

Քրոնիկ բրոնխիտի ծանրության աստիճանը

Քրոնիկ բրոնխիտը լուրջ և երկարատև հիվանդություն է: Վաղ ախտորոշումն ու բուժումը, որոնք զուգորդվում են ծխելը թողնելու և պասիվ ծխելուց խուսափելու հետ, կարող են բարելավել կյանքի որակը: Այնուամենայնիվ, ծանր քրոնիկ բրոնխիտով տառապող մարդկանց լիարժեք վերականգնման հնարավորությունը ցածր է:

Քրոնիկ բրոնխիտի ռիսկի գործոնները

Քրոնիկ բրոնխիտի ռիսկի գործոնները ներառում են`

  • Ծխախոտ ծխելը
  • Ասթմա
  • Նախկինում կոկորդի ստորին հատվածում գտնվող շնչուղիների բազմաթիվ բորբոքումներ
  • Մանկահասակ տարիքում շնչուղիների բազմաթիվ բորբոքումներ

Կանխարգելում

Ծխողների դեպքում ամենակարևոր քայլը ծխելը դադարեցնելն է: Խորհուրդ է տրվում նաև խուսափել փոշուց և քիմիական գոլորշիներից:

  • Ի՞նչ է քրոնիկ բրոնխիտը
  • Քրոնիկ բրոնխիտի պատճառները
  • Ինչպե՞ս է քրոնիկ բրոնխիտն ազդում օրգանիզմի վրա
  • Քրոնիկ բրոնխիտի ախտանիշները
  • Քրոնիկ բրոնխիտի ծանրության աստիճանը
  • Քրոնիկ բրոնխիտի ռիսկի գործոնները

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ 15 մգ/ 5 մլ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ

Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ: Օգտագործելուց առաջ նաև ուշադիր կարդացեք ներդիր թերթիկը: Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի:
ՀՀ Առողջապահության նախարարություն
Գովազդի թույլտվություն № ԴԳ-00019
Տրված է 13.04.21։ Ուժի մեջ է՝ 09.04.2025

 

Գովազդային նյութի համարանիշն է` AM_Flav-02-2022_Website_V01 : Նյութը պատրաստվել է ՝ 01․2022: Նյութը ուժի մեջ է ՝ 01․2024 

© 2022 Berlin-Chemie AG

  • Հղում
  • Կապ
  • Վերապահում պատասխանատվությունից
  • Տվյալների գաղտնիության քաղաքականություն