Քրոնիկ բրոնխիտի սրացումը բնութագրվում է առատ թարախային խորխով և հևոցով ուղեկցվող հազի ուժեղացմամբ: Քրոնիկ գործընթացի սրացումներին երբեմն կարող են նաև հանգեցնել վիրուսային վարակները կամ ալերգենների ներգործությունը: Այնուամենայնիվ, հիվանդության սրացման հիմնական պատճառը բակտերիալ վարակներն են:
Տևական բորբոքային վիճակի հետևանքով բորբոքային գործընթացը գնալով ավելի խորն է ներթափանցում բրոնխների լորձաթաղանթ, ինչի հետևանքով հիվանդը հետագայում ավելի զգայուն է դառնում վարակների հանդեպ:
Հիվանդության սրացման ժամանակահատվածներում այն կարող է ուղեկցվել ուժեղ հազով և խորխարտադրությամբ:
Անհրաժեշտություն դեպքում հիվանդը կարող է ստանալ հակաբիոտիկներ: Նա հակաբիոտիկներով բուժում պետք է ստանա այնքան ժամանակ, մինչ խորխը մաքրվի թարախից: