Skip to content
  • Ֆլավամեդ®- ի մասին
    • Ինչպե՞ս է այն գործում
    • Օգտատիրոջ համար տեղեկություններ
    • Դեղաչափում
  • Բոլոր դեղերը
    • Ակնարկ
    • Ներքին ընդունման լուծույթ 15մգ/5մլ
    • Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ
    • Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ
  • Մեծահասակների համար
  • Երեխաների համար
  • Հազի մասին
    • Ի՞նչ է իրենից ներկայացնում հազը
    • Ինչպե՞ս են աշխատում շնչուղիները
    • Հազի տեսակները
    • Հազի պատճառները
    • Հազի ախտանիշներ
    • Թաց հազով ուղեկցվող հիվանդություններ
    • Կանխարգելում

Ֆլավամեդ®` Օգտատիրոջը ուղղված տեղեկություններ

Հաճախակի տրվող հարցեր

Գտեք Ֆլավամեդ® դեղամիջոցների և դրանց ազդեցության մասին հաճախակի տրվող հարցերի պատասխանները։

Որքա՞ն ժամանակ կարող եմ ընդունել Ֆլավամեդ®:

Ֆլավամեդ® դեղամիջոցները չպետք է ընդունել 4-5 օրից ավելի երկար, եթե այն չի նշանակվել  բժշկի կողմից:

Եթե ախտանիշները պահպանվում կամ վատթարանում են դեղամիջոցը 4-5 օր օգտագործելուց հետո, անհապաղ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Ի՞նչ պետք է անեմ, եթե չարաշահել եմ Ֆլավամեդ® դեղամիջոցի օգտագործումը:

Դիմեք բժշկի, ով այնուհետև ձեզ բուժում կնշանակի:

Ի՞նչ պետք է անեմ, եթե Ֆլավամեդ® դեղամիջոցի շատ քիչ դեղաչափ եմ ընդունել կամ բաց եմ թողել նախատեսված դեղաչափի ընդունումը:

Եթե դուք բաց եք թողել Ֆլավամեդ® դեղամիջոցի ընդունումը կամ շատ քիչ քանակությամբ եք ընդունել այն, ապա հաջորդ ընդունման ժամանակ դեղամիջոցը պետք է ընդունել նախատեսված դեղաչափով:

Բաց թողնված դեղաչափը լրացնելու համար չի կարելի կրկնակի դեղաչափ ընդունել:

Ե՞րբ չպետք է ընդունեմ Ֆլավամեդ® դեղամիջոցը:

Մի՛ օգտագործեք Ֆլավամեդ® դեղամիջոցները, եթե դուք կամ ձեր երեխան ալերգիկ են ակտիվ նյութի` ամբրօքսոլի, կամ Ֆլավամեդ® դեղամիջոցների որևէ այլ բաղադրիչի նկատմամբ:

Ե՞րբ պետք է խորհրդակցեմ իմ բժշկի հետ նախքան Ֆլավամեդ® դեղամիջոցն ընդունելը:

Խորհրդակցեք ձեր բժշկի հետ նախքան Ֆլավամեդ® ցանկացած դեղամիջոց ընդունելը, եթե`

Նախկինում դուք ունեցել եք մաշկի չափազանց գերզգայուն ռեակցիաներ (Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, Լայելի համախտանիշ): Գրանցվել են ամբրօքսոլի ընդունման հետ կապված մաշկի գերզգայունության ծանր դեպքեր: Մաշկի վրա ցան առաջանալու դեպքում դադարեցրեք Ֆլավամեդ® դեղամիջոցի ընդունումը և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ:

Դուք տառապում եք երիկամների ֆունկցիայի խանգարումամբ կամ լյարդի ծանր հիվանդությամբ

Ֆլավամեդ® դեղամիջոցը պետք է ընդունել առանձնահատուկ զգուշությամբ (այսինքն` դեղաչափման ավելի մեծ ինտերվալներով կամ ավելի փոքր դեղաչափերով):

Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարում ունեցող հիվանդների մոտ Ֆլավամեդ® դեղամիջոցի ազդող նյութի մետաբոլիզմի արգասիքների կուտակում կարող է տեղի ունենալ։

Դուք տառապում եք բրոնխների հազվագյուտ հիվանդությամբ, որն ուղեկցվում է խորխի ուժեղ արտադրությամբ և թոքերից դրա դուրսբերման խանգարմամբ ուղեկցվող շնչուղիների հազվադեպ հանդիպող հիվանդությունների ժամանակ

(օրինակ՝ թարթչային դիսկինեզիայի համախտանիշ)։ Այդ ժամանակ խորխը չի կարողանում դուրս գալ թոքերից: Ֆլավամեդ® դեղամիջոցները պետք է ընդունել բացառապես բժշկի հսկողության տակ։

Դուք տառապում եք հիստամինի նկատմամբ անտանելիությամբ

Դուք պետք է խուսափեք երկարատև բուժումից, քանի որ Ֆլավամեդ® դեղամիջոցների ակտիվ նյութն ազդում է հիստամինի նյութափոխանակության վրա և կարող է հանգեցնել անտանելիության ախտանիշների, օր.` գլխացավ, հոսող քիթ կամ քորի առաջացում:

Դուք նախկինում ունեցել եք պեպտիկ խոցային հիվանդություն

Մուկոլիտիկները կարող են խաթարել ստամոքսի լորձաթաղանթի բարիերը:

Դադարեցրեք Ֆլավամեդ® դեղամիջոցների ընդունումը և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ, եթե`

Ձեր մաշկի վրա առաջացել է ցան (ներառյալ բերանի, կոկորդի, քթի, աչքերի կամ սեռական օրգանների լորձաթաղանթի ախտահարումներ):

Կարո՞ղ եմ արդյոք Ֆլավամեդ® ընդունել այլ դեղամիջոցների հետ:

Տեղեկացրեք ձեր բժշկին կամ դեղագետին, եթե դուք ընդունում եք, վերջերս եք ընդունել կամ նախատեսում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց:

Ֆլավամեդ® դեղամիջոցները չի կարելի օգտագործել հազի ռեֆլեքսը ճնշող այլ դեղամիջոցների հետ (այսպես կոչված հակահազային միջոցների հետ)։ Հազի ռեֆլեքսը կարևոր է ջրիկացած խորխը դուրս բերելու և այդպիսով այն թոքերից հեռացնելու համար։

Կարո՞ղ եմ Ֆլավամեդ® դեղամիջոցն ընդունել հղիության ընթացքում:

Եթե հղի եք, կարծում եք, որ հնարավոր է հղի լինեք կամ պլանավորում եք հղիանալ, ապա նախքան Ֆլավամեդ® դեղամիջոցներից որևէ  մեկն ընդունելը խորհրդակցեք ձեր բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ: Ֆլավամեդ® դեղամիջոցները հղիության ընթացքում ընդունեք բացառապես ձեր բժշկի հստակ ցուցումով:

Ֆլավամեդ® դեղամիջոցների օգտագործումը խորհուրդ չի տրվում առաջին եռամսյակում:

Կարո՞ղ եմ Ֆլավամեդ® դեղամիջոցն ընդունել կրծքով կերակրման ընթացքում:

Եթե կրծքով եք կերակրում, ապա նախքան Ֆլավամեդ® դեղամիջոցներից որևէ մեկն ընդունելը խորհրդակցեք ձեր բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ:

Ֆլավամեդ® դեղամիջոցները խորհուրդ չի տրվում օգտագործել կրծքով կերակրման ժամանակ:

Դեղամիջոցները հղիության ընթացքում պետք է ընդունել բացառապես բժշկի կողմից տրված հստակ ցուցումով:

Հայտնաբերվել է, որ Ֆլավամեդ® դեղամիջոցների ակտվի նյութը կարող է ներթափանցել կրծքի կաթի մեջ:

Կարո՞ղ է արդյոք Ֆլավամեդ®-ը ազդել պտղաբերության վրա:

Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում չի հայտնաբերվել պտղաբերության վրա ամբրօքսոլի վնասակար ազդեցություն:

Ֆլավամեդ® դեղամիջոց ընդունելուց հետո կարո՞ղ եմ արդյոք մեքենա վարել կամ մեխանիզմներ կառավարել:

Չկան ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ Ֆլավամեդ®-ը ազդում է մեքենաներ վարելու կամ մեխանիզմներ կառավարելու ունակության վրա: Այնուամենայնիվ, մեքենաների վարման կամ մեխանիզմների կառավարման վրա Ֆլավամեդ® դեղամիջոցների ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություններ չեն իրականացվել:

Կարո՞ղ եմ արդյոք երեխաներին տալ Ֆլավամեդ® դեղամիջոց:

2 տարեկանից ցածր երեխաներին չի թույլատրվում ընդունել Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ

Մինչև 6 տարեկան երեխաներին չի թույլատրվում ընդունել Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ։

Մինչև 12 տարեկան երեխաներին չի թույլատրվում ընդունել Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր։

2-ից 4 տարեկան երեխաների մոտ մշտական կամ կրկնվող հազի դեպքում նախքան բուժումը պահանջվում է բժշկական ախտորոշում:

  • Հաճախակի տրվող հարցեր

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ 15 մգ/ 5 մլ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ

Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ: Օգտագործելուց առաջ նաև ուշադիր կարդացեք ներդիր թերթիկը: Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի:
ՀՀ Առողջապահության նախարարություն
Գովազդի թույլտվություն № ԴԳ-00019
Տրված է 13.04.21։ Ուժի մեջ է՝ 09.04.2025

 

Գովազդային նյութի համարանիշն է` AM_Flav-02-2022_Website_V01 : Նյութը պատրաստվել է ՝ 01․2022: Նյութը ուժի մեջ է ՝ 01․2024 

© 2022 Berlin-Chemie AG

  • Հղում
  • Կապ
  • Վերապահում պատասխանատվությունից
  • Տվյալների գաղտնիության քաղաքականություն