Skip to content
  • Ֆլավամեդ®- ի մասին
    • Ինչպե՞ս է այն գործում
    • Օգտատիրոջ համար տեղեկություններ
    • Դեղաչափում
  • Բոլոր դեղերը
    • Ակնարկ
    • Ներքին ընդունման լուծույթ 15մգ/5մլ
    • Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ
    • Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ
  • Մեծահասակների համար
  • Երեխաների համար
  • Հազի մասին
    • Ի՞նչ է իրենից ներկայացնում հազը
    • Ինչպե՞ս են աշխատում շնչուղիները
    • Հազի տեսակները
    • Հազի պատճառները
    • Հազի ախտանիշներ
    • Թաց հազով ուղեկցվող հիվանդություններ
    • Կանխարգելում

Մրսածություն

Ի՞նչ է մրսածությունը

Մրսածությունը քթի, կոկորդի և բրոնխային խողովակների հանկարծակի բորբոքումն է:

Մրսածության պատճառները

Մրսածությունը սովորաբար առաջանում է վիրուսների պատճառով: Կան ավելի քան 200 տարբեր վիրուսներ, որոնք կարող են մրսածության պատճառ դառնալ: Այն վնասում է ամբողջ երկրագնդի մարդկանց և կարող է պատահել տարվա ցանկացած պահի, այնուամենայնիվ, առավել տարածված է ձմռան ընթացքում, այսինքն՝ հիմնականում հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում հյուսիսային կիսագնդում և անձրևոտ սեզոնների ընթացքում:

Մրսածության վիրուսները տարածվում են փոքրիկ օդային կաթիլների միջոցով, որոնք արտազատվում են հիվանդ մարդու փռշտոցից, հազից կամ քիթը (դուրս փչելով) մաքրելուց: Մարդը կարող է հիվանդանալ, եթե մեկ այլ հիվանդ  մարդ փռշտում է, հազում է կամ քիթն է մաքրում մոտակայքում կամ կարող է հիվանդանալ, եթե ձեռք է տալիս իր աչքերին, քթին կամ բերանին մրսածության վիրուսով աղտոտված ինչ-որ բանի դիպչելուց հետո, օրինակ՝ խաղալիք կամ դռան բռնակ:
Ծնողները հաճախ վարակվում են իրենց երեխաներից, ովքեր էլ սովորաբար վարակվում են այլ երեխաներից: Մրսաածության վարակը կարող է արագ տարածվել դպրոցների կամ ցերեկային խնամքի կենտրոնների միջոցով: Հիվանդ մարդիկ հատկապես վարակիչ են հիվանդության առաջին երկու-երեք օրվա ընթացքում: Մրսածությունը սովորաբար վարակիչ չէ առաջին շաբաթից հետո:

Ինչպե՞ս է մրսածությունն ազդում օրգանիզմի վրա

Սովորաբար բորբոքումը սկսվում է կոկորդից, որին հաջորդում է քիթը:

Մրսածության ախտանիշները

Մրսածությունն առավել հաճախ առաջացնում է քթի փակվածություն  կամ հարբուխ և փռշտոց: Կոկորդի քերոցի զգացողությունը և հազը նույնպես ընդհանուր ախտանիշներ են:
Մեջբերում.
Սովորաբար հազը սկսվում է չոր հազի կարճ փուլով և դառնում է թաց հաջորդ երկու օրվա ընթացքում`վերադառնալով  նորից չոր հազի։

Այլ ախտանիշներից են գլխացավը, հոգնածությունը, մկանային ցավերը կամ ախորժակի կորուստը:
Հիվանդ մեծահասակները և ավելի մեծ տարիքի երեխաները հիմնականում չեն ունենում բարձր կամ ցածր տենդ: Փոքր երեխաները հաճախ ջերմություն են ունենում 37.7-ից 38.8° C-ի սահմաններում: Ախտանիշներից մեկը հաճախ ավելի անհանգստացնող է լինում, քան մյուս ախտանիշները և ախտանիշները սովորաբար փոփոխվում են մրսածության ընթացքում: Սովորաբար ախտանիշները գագաթնակետին են հասնում մրսածությունից 2-4 օր հետո: Մեծահասակների մոտ դրանք սովորաբար անցնում են 7-10 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, հազը կարող է ավելի երկար տևել, այսինքն՝ մինչև երեք շաբաթ: Երեխաների մոտ մրսածությունն ավելի երկար է տևում, քան մեծահասակների մոտ, այն սովորաբար անցնում է 10-15 օրվա ընթացքում, հազը տևում է միջինը 25 օր։

Մրսածության ծանրության աստիճանը

Առողջ մարդկանց մոտ մրսածությունը ինքնուրույն դադարող հիվանդություն է, ինչը նշանակում է, որ այն հիմնականում անցնում է մի քանի օր անց: Այնուամենայնիվ, ինչպես ասթմա ունեցող մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ  մրսածությունը խզզոցների և ասթմայի սրացումների ամենատարածցած խթանն է: Մրսածությունը կարող է նաև հանգեցնել հնարավոր ավելի լուրջ բակտերիալ վարակների, ինչպիսիք են սինուսիտը, ականջի բորբոքումները, բրոնխիտը և թոքաբորբը:

Մարդկանց հետեվյալ խմբերը մրսածությունից բխող բարդություններ ունենալու ամենամեծ ռիսկի տակ են.

  • Երկու տարեկանից փոքր երեխաները
  • Հղի կանայք
  • 60 տարեկանից բարձր մարդիկ
  • Հիվանդները, որոնք ունեն շնչուղիների երկարատև հիվանդություններ, ինչպիսիք են ասթման կամ քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդությունը (COPD)
  • Հիվանդներ, որոնք ունեն սրտային կամ երիկամային երկարատև հիվանդություն
  • Շաքարային դիաբետով կամ նյութափոխանակության այլ խանգարումներ ունեցող հիվանդներ
  • Հիվանդներ, որոնք ունեն իմունային համակարգը ճնշող հիվանդություններ
  •  Հիվանդներ, որոնք ընդունում են իմունային համակարգը ճնշող դեղորայք

 

Մրսածությունն ամենատարածված պատճառն է, որի համար երեխաները բացակայում են դպրոցից, իսկ ծնողները` աշխատանքից:

Մրսածության ռիսկային գործոնները

Երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում, քան մեծահասակները: Եթե մեծահասակները տարեկան հիվանդանում են երկու կամ երեք անգամ, երեխաները կարող են տարեկան մինչև ութ անգամ հիվանդանալ:

Կանխարգելում

Հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար մեծահասակները և երեխաները պետք է ձեռքերը լվանան քիթը մաքրելուց, տակդիրները փոխելուց, սանհանգույցն օգտագործելուց հետո, ինչպես նաև ուտելուց և սնունդ պատրաստելուց առաջ: Մակերեսները, որոնց հաճախ են դիպչում, ինչպիսիք են լվացարանի բռնակները կամ դռների բռնակները, պետք է կանոնավոր մաքրվեն: Կտորե սրբիչներ օգտագործելու փոխարեն կարելի է օգտագործել թղթե անձեռոցիկներ:

Իմունային համակարգի ամրապնդումը կարող է օգնել օրգանիզմին պայքարել վարակների դեմ: Պասիվ ծխելուց խուսափելը, որը պատասխանատու է բազմաթիվ առողջական խնդիրների, այդ թվում` մրսածության համար, կարող է օգնել ամրապնդել իմունային համակարգը: Շատ հեղուկ խմելը և բավարար քունը ևս կարող են օգնել իմունային համակարգի գործառույթին:

Երբ այցելել բժշկի

Մրսածության ախտանիշների մեծ մասը մեկ շաբաթվա ընթացքում անցնում են: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում դիմել բժշկի, եթե դուք կամ ձեր երեխան շնչառության հետ կապված խնդիրներ ունեք կամ 7-10 օր հետո դեռ շարունակում եք վատ զգալ:

  • Ի՞նչ է մրսածությունը
  • Մրսածության պատճառները
  • Ինչպե՞ս է մրսածությունն ազդում օրգանիզմի վրա
  • Մրսածության ախտանիշները
  • Մրսածության ծանրության աստիճանը
  • Մարդկանց հետեվյալ խմբերը մրսածությունից բխող բարդություններ ունենալու ամենամեծ ռիսկի տակ են.
  • Մրսածության ռիսկային գործոնները
  • Կանխարգելում

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ 15 մգ/ 5 մլ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ

Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ: Օգտագործելուց առաջ նաև ուշադիր կարդացեք ներդիր թերթիկը: Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի:
ՀՀ Առողջապահության նախարարություն
Գովազդի թույլտվություն № ԴԳ-00019
Տրված է 13.04.21։ Ուժի մեջ է՝ 09.04.2025

 

Գովազդային նյութի համարանիշն է` AM_Flav-02-2022_Website_V01 : Նյութը պատրաստվել է ՝ 01․2022: Նյութը ուժի մեջ է ՝ 01․2024 

© 2022 Berlin-Chemie AG

  • Հղում
  • Կապ
  • Վերապահում պատասխանատվությունից
  • Տվյալների գաղտնիության քաղաքականություն