Մուկովիսցիդոզը ժառանգական հիվանդություն է:
Հիվանդի օրգանիզմն արտադրում է չափազանց խիտ լորձ, ինչը հանգեցնում է լորձ արտադրող գեղձ ունեցող բոլոր օրգանների, հիմնականում` շնչառական, ստամոքսային և վերարտադրողական համակարգերի օրգանների խանգարումներին:
Մուկովիսցիդոզ ունեցող հիվանդների մոտ հաճախ նկատվում է աճի դանդաղում, մարմնի քաշի նվազում և արագ հոգնածություն:
Մուկովիսցիդոզի ախտորոշումը հաստատելու գործում վճռորոշ դեր են կատարում գենետիկ հետազոտությունները: