Skip to content
  • Ֆլավամեդ®- ի մասին
    • Ինչպե՞ս է այն գործում
    • Օգտատիրոջ համար տեղեկություններ
    • Դեղաչափում
  • Բոլոր դեղերը
    • Ակնարկ
    • Ներքին ընդունման լուծույթ 15մգ/5մլ
    • Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ
    • Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ
  • Մեծահասակների համար
  • Երեխաների համար
  • Հազի մասին
    • Ի՞նչ է իրենից ներկայացնում հազը
    • Ինչպե՞ս են աշխատում շնչուղիները
    • Հազի տեսակները
    • Հազի պատճառները
    • Հազի ախտանիշներ
    • Թաց հազով ուղեկցվող հիվանդություններ
    • Կանխարգելում

Ինչպե՞ս խուսափել թաց հազից

Թաց հազ առաջացնող հիվանդությունների կանխարգելում

Հազը բազմաթիվ հիվանդությունների ախտանիշ է: Շարունակեք կարդալ` պարզելու համար, թե ինչպես կանխել որոշ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է թաց հազ առաջանալ:

Սուր բրոնխիտի կանխարգելում

Սուր բրոնխիտով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար հետևյալ  քայլերը կարող են օգնել`

  • Ձեռքերը պարբերաբար լվացեք վիրուսների և բակտերիաների ազդեցությունը նվազեցնելու համար
  • Պատվաստվեք գրիպի դեմ ամեն տարի
  • Խորհրդակցեք ձեր բժշկի հետ թոքաբորբի դեմ պատվաստում ստանալու վերաբերյալ, հատկապես, եթե 60 տարեկան եք կամ ավելի բարձր
  • Դադարեցրեք ծխելը
  • Դիմակ կրեք բերանի և քթի հատվածում, երբ օգտագործում եք թոքերի գրգռիչներ, ինչպիսիք են ներկը, ներկը մաքրող միջոցը կամ լաքը
Քրոնիկ բրոնխիտի կանխարգելում

Ծխողների դեպքում ամենակարևոր քայլը ծխելը դադարեցնելն է: Խորհուրդ է տրվում  նաև խուսափել փոշուց և քիմիական գոլորշիներից:

Մրսածության կանխարգելումը

Հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար մեծահասակները և երեխաները պետք է ձեռքերը լվանան քիթը մաքրելուց, տակդիրները փոխելուց, սանհանգույցն օգտագործելուց հետո, ինչպես նաև ուտելուց և սնունդ պատրաստելուց առաջ: Սովորաբար մակերեսները, որոնց հաճախ են դիպչում, օրինակ, ինչպիսիք են լվացարանի բռնակները կամ դռների բռնակները, պետք է կանոնավոր մաքրվեն: Կտորե սրբիչներ օգտագործելու փոխարեն կարելի է օգտագործել թղթե անձեռոցիկներ:

Իմունային համակարգի ամրապնդումը կարող է օգնել օրգանիզմին պայքարել վարակների դեմ: Պասիվ ծխելուց խուսափելը, որը պատասխանատու է բազմաթիվ առողջական խնդիրների, այդ թվում` մրսածության համար, կարող է օգնել ամրապնդել իմունային համակարգը: Շատ հեղուկ խմելը և բավարար քունը ևս կարող են օգնել իմունային համակարգի գործառույթին:

Թոքաբորբի կանխարգելումը
  • Պատվաստումները կարող են օգնել կանխել թոքաբորբի որոշ տեսակներ: Պատվաստանյութերը հասանելի են թոքաբորբի կանխարգելման համար, որի պատճառ են հանդիսանում պնևմակոկի մանրէները, գրիպի վիրուսը կամ գրիպը: Պատվաստանյութերը չեն կարող կանխել վարակի բոլոր դեպքերը: Այնուամենայնիվ, ի տարբերություն նրանց, ովքեր չեն պատվաստվել` մարդիկ, ովքեր թոքաբորբով հիվանդանում են պատվաստումից հետո, հակված են ունենալ ավելի մեղմ ախտանիշներ, որոնք ավելի կարճատև են, ինչպես նաև ունենալ ավելի քիչ լուրջ բարդություններ:
  • Թոքաբորբը կանխելու մեկ այլ միջոց է լավ հիգիենան, այսինքն՝ ձեռքերը ջրով և օճառով լվանալը մանրէները հեռացնելու համար:
  • Ծխելը թողնելն օգնում է կանխարգելել թոքաբորբը, քանի որ ծխելը վնասում է շնչուղիների` ֆիլտրելու և մանրէներից պաշտպանվելու կարողությունը:
  • Թաց հազ առաջացնող հիվանդությունների կանխարգելում

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ 15 մգ/ 5 մլ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ

Ներբեռնեք օգտագործման ցուցումները

Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ

Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ: Օգտագործելուց առաջ նաև ուշադիր կարդացեք ներդիր թերթիկը: Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի:
ՀՀ Առողջապահության նախարարություն
Գովազդի թույլտվություն № ԴԳ-00019
Տրված է 13.04.21։ Ուժի մեջ է՝ 09.04.2025

 

Գովազդային նյութի համարանիշն է` AM_Flav-02-2022_Website_V01 : Նյութը պատրաստվել է ՝ 01․2022: Նյութը ուժի մեջ է ՝ 01․2024 

© 2022 Berlin-Chemie AG

  • Հղում
  • Կապ
  • Վերապահում պատասխանատվությունից
  • Տվյալների գաղտնիության քաղաքականություն