Թոքերի էմֆիզեման առաջանում է թոքերի ալվեոլների` օդով չափից ավելի լցվելու հետևանքով, ինչը հանգեցնում է ալվեոլների առաձգականության թուլացմանը և պատերի վնասմանը:
Արդյունքում, ալվեոլների քանակը գնալով նվազում է, իսկ մնացած բշտիկների չափսերը մեծանում են` աստիճանաբար թուլացնելով թոքերի առաձգականությունը, որը փոխարինվում է թոքերի ոչ առաձգական կոշտ զանգվածով:
Թոքերի էմֆիզեման կարող է առաջանալ քրոնիկ բրոնխիտի հետևանքով: Այն կարող է առաջանալ նաև այն մարդկանց մոտ, ում աշխատանքը կապված է խիստ շնչառական լարվածության հետ, օրինակ` փողային գործիք նվագող երաժիշտներ, ապակի փչող բանվորներ և այլն:
Էմֆիզեմայի առաջին ախտանիշը կարող է լինել աստիճանաբար ուժեղացող հևոցը, հատկապես` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Խորհուրդ է տրվում`
-խուսափել գրգռիչներից
-շնչառական համակարգի վարակիչ -հիվանդություններից
-պրոդուկտիվ (խորխով) հազի բուժում
-ֆիզիոթերապիա