
Ինչպե՞ս ամրապնդել իմունային համակարգը
Հիվանդանալուց հետո այլևս դժվար է պաշտպանվել վարակից…: Մենք թույլ ենք, քնկոտ, և մեր պատասխան ռեակցիաները նման են դանդաղեցված ընթացքով տեսաձայնագրության: …Իսկ վարակիչ հիվանդությունը նման է թշնամու, որը վրա է հասնում առանց նախազգուշացնելու: Այսպես, վարակվելու դեպքում ի՞նչ պետք է անենք հնարավորինս շուտ թշնամուն հաղթելու համար:
Ստորև ներկայացնում ենք որոշ փորձված խորհուրդներ, որոնք կարող են օգնել մեզ այս թշնամու դեմ պայքարում:
- Վիտամիններն օգտակար են բոլոր դեպքերում, ուստիև` Ձեր սննդակարգում ներառեք վիտամիններ, ցանկալի է` թարմ մրգեր, ինչը կուժեղացնի Ձեր օրգանիզմը, քանի որ օրգանիզմի էներգիան կուղղվի ոչ թե դժվարամարս սննդի մարսմանը, այլ` վարակի հաղթահարմանը:
- Հիվանդության ժամանակ մեր օրգանիզմը շատ արագ ջրազրկվում է, ուստիև` խմեք մեծ քանակությամբ հեղուկներ (հատկապես` միրգային թեյեր և հյութեր), որոնք կօգնեն վերականգել Ձեր օրգանիզմի ջրային պաշարը և հեռացնել խորխը: Շատ օգտակար է նարնջի թարմ հյութը, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C:
- Վարակը հաղթահարելու գործում օգտակար է նաև թարմ օդը, բայց սենյակն օդափոխելուց առաջ անպայման դուրս եկեք այդտեղից:
- Վարակիչ հիվանդության ժամանակ ուշադիր եղեք օդի ջերմաստիճանի տատանումներին, քանի որ վարակի ազդեցությամբ օրգանիզմն ավելի զգայուն է դառնում:
- Եթե վատառողջ եք, փորձեք քնել:
- Հետևեք դեղորայքի ընդունման առնչությամբ բժշկի խորհուրդներին:
Ինչպե՞ս խուսափել վարակիչ հիվանդություններից հետագայում
Վարակիչ հիվանդությունները ներխուժում են մեր առօրյա կյանք, դանդաղեցնում մեր շարժումները, և մեզնից շատերը, ցավոք, մեծ փորձ ունեն այս ոլորտում, քանի որ առնչվել են բազմաթիվ վարակների:
Այսպիսով, ինչպե՞ս նվազեցնել նման դեպքերը հետագայում:
Ձեզ ենք ներկայացնում մի շարք կանոններ, որոնք պետք է հիշել, և որոնց օգնությամբ կկարողանաք պահպանել Ձեր առողջությունն անգամ մեծ ռիսկի պայմաններում:
Իմունիտետը խիստ կարևոր է:
Կարելի է կոփել օրգանիզմը ամբողջ տարվա ընթացքում.
- Մի խուսափեք արևի ճառագայթներից. արևը Ձեր «բարեկամն» է (բայց հիշեք, որ օրական արևի տակ բավարար է անցկացնել 15 րոպե):
- Անընդհատ քայլեք: Քայլեք գարնանը, ամռանը, ձմռանը, ինչպես նաև աշնանը: Իմունիտետն ամրապնդելու նպատակով երկար զբոսանքների ընթացքում Ձեզ առավել արդյունավետորեն օգնում է թարմ օդը: Սակայն հիշեք, որ պետք է հագնվել տարվա եղանակին, օդի ջերմաստիճանին և եղանակային պայմաններին համապատասխան: Եվ մի մոռացեք ժամանակ առ ժամանակ օդափոխել Ձեր տունը:
- Ձեր օրգանիզմը սիրում է սպիտակուցով հագեցած սննդակարգը, ինչպես նաև մրգեր և բանջարեղեն, ուստիև` պարգևեք նրան այդ հաճույքը:
Ինչպե՞ս ամրապնդել իմունիտետը …
Որտե՞ղ փնտրել արժեքավոր վիտամիններ, հանքանյութեր և իմունային համակարգն ամրապնդող այլ բաղադրիչներ:













- Ծխախոտը, ալկոհոլը և սթրեսը մեր հակառակորդներն են, որոնց դեմ պետք է մշտապես պայքարել` դրանք հեշտությամբ հաղթահարելու համար:
- Եթե ձեր ընկերը փռշտում է, հազում է կամ հիվանդ է անգինայով կամ գրիպով, հետաձգեք ձեր հանդիպումը մինչև նա ապաքինվի: Հանդիպելու փոխարեն կարելի է պարզապես … զրուցել հեռախոսով: 😉