Ինչո՞ւ ընտրել Ֆլավամեդը®

Ֆլավամեդ® լուծույթը դեղորայք է, որն օգտագործվում է 2 տարեկանից մեծ երեխաների մոտ թաց հազը բուժելու համար:

Ինչո՞ւ  Ֆլավամեդ®

  • Քանի որ հեղուկ դեղաձևը հարմար է նույնիսկ 2 տարեկանից մեծ երեխաների համար:
  • Քանի որ իր համեղ ազնվամորու համի շնորհիվ լուծույթը դուր է գալիս երեխաներին և հեշտացնում է հաջորդական դեղաչափերի ընդունումը` դրանով իսկ նպաստելով կանոնավոր, շարունակական և արագ բուժմանը:
  • Քանի որ այն պարունակում է արդյունավետ ակտիվ նյութ, որը մեղմացնում է երեխաների թաց հազը:
  • Քանի որ այն պարունակում է հատուկ ընտրված դեղաչափ, ինչի շնորհիվ այն կարող են ընդունել 2 տարեկանից մեծ երեխաները:
  • Իր ակտիվ նյութի շնորհիվ Ֆլավամեդ® լուծույթը ցուցաբերում է կրկնակի ազդեցություն.
    – նոսրացնում է խորխը
    – նպաստում է խորխի հեռացմանը

Ինչպե՞ս է Ֆլավամեդը® մեղմացնում թաց հազը

Մրսածության հետ մեկտեղ անսպասելիորեն վրա է հասնում նաև հազը…: Հազն անհանգստություն է պատճառում մեզ, մենք անընդհատ հազում ենք…: Դժվար է ազատվել հազից, բայց կա մեկ լուծում. թշնամուն հաղթելու համար հարկավոր է լավ ճանաչել նրան…:

 

Ուրեմն` սկսենք ամենասկզբից:

Ի՞նչ է հազը

Հազը պաշտպանական ռեֆլեքս է, որն օգնում է մաքրել շնչուղիները: Օդը հանկարծակի ուժեղ աղմուկով դուրս է մղվում թոքերից:

Ինչո՞ւ ենք մենք հազում

Հազը մեր օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է: Այն օգնում է կանխել տարբեր օտար մարմինների (օրինակ` գրգռիչ գազեր, փոշի կամ վնասակար նյութերի արտանետումներ) ներթափանցումը մեր շնչուղիներ:

Հազը կարող է նաև լինել շնչառական համակարգում վարակի կամ գրգռման առկայության նշան (օրինակ` մրսածության, բրոնխիտի ժամանակ առաջացող հազ):

Մանր բրոնխներում հավաքվող խորխն արագացնում է հազի առաջացումը: Եվ հենց այդ ժամանակ Ֆլավամեդը® սկսում է պայքարել թաց հազի դեմ:

Ինչպե՞ս խնամել հիվանդ երեխային

 

Հիվանդության ընթացքում մեր փոքրիկները սովորաբար թույլ են, քնկոտ, հոգնած, և կարող է անգամ նկատվել ախորժակի կորուստ: Այդ իսկ պատճառով պետք է հիշել որոշ կանոններ, որոնք կօգնեն երեխաներին ապաքինվել և կրկին անցնել իրենց բնականոն չարաճճիություններին, որոնք ամեն ծնողը սկսում է կարոտել, երբ երեխան հիվանդանում է:

Փայլիր, փայլիր, աստղիկ…

Հիվանդությունը կարող է թուլացնել ամբողջ օրգանիզմը, և վարակի դեմ պայքարելիս երեխայի փոքր օրգանիզմն ուժասպառ է լինում, ուստիև` երեխան պետք է քնի հնարավորինս շատ: Մի անհանգստացեք, եթե Ձեր փոքրիկը շատ քնկոտ է երեկոյան` չնայած օրվա ընթացքում մի քանի անգամ ննջել է. այս դեպքում քնկոտությունը նորմալ է: Այնուամենայնիվ, եթե դժվարանում եք քնեցնել երեխային օրվա ընթացքում, ցերեկային քնի փոխարեն կարող եք հանգիստ ժամանց կազմակերպել նրա համար, օրինակ` ընթերցելով նրա սիրված գիրք (հասկանում ենք, որ արդեն շատ անգամ եք կարդացել այդ գիրքը և կարող եք անգիր խաղալ Սպիտակաձյունիկի, Կոշկավոր կատվի կամ Միքի Մաուսի դերը, բայց չէ՞ որ յուրաքանչյուր մայրիկ ամեն ինչ կանի իր սիրելի փոքրիկի համար: 😉 Կարող եք որևէ զբաղմունք ընտրել նաև «Երբ հիվանդանում են երեխաները» վերնագրի ներքո «Սիրված զբաղմունք և խաղեր» բաժնում բերված գաղափարների ցանկից:

Շնչի′ր, արտաշնչի′ր:

Մինչ Ձեր երեխան մուշ-մուշ քնած է, նրան շրջապատում են հազարավոր մանրէներ, ուստիև` հենց որ երեխան արթնանա, ժամանակն է, որպեսզի հրաշալի մայրիկն անցնի գործի և ազատվի այդ մանրէներից: Այդ գործում Ձեզ կօգնի թարմ օդը: Իհարկե, սենյակը պետք է օդափոխել երեխային այլ սենյակ տանելուց հետո միայն: Հիշեք, որ տանը չպետք է շատ շոգ լինի, քանի որ վարակի ժամանակ ցուցված չէ չոր օդ, քանի որ այն չորացնում է լորձաթաղանթները` դրանով իսկ էլ ավելի դժվարացնելով շնչառությունը: Եթե տունը ջեռուցվում է կենտրոնացված ջեռուցմամբ, աշխատեք ապահովել խոնավության համապատասխան մակարդակը` երեխայի մահճակալի շուրջ խոնավ սրբիչներ կախելու միջոցով: Տան օդի խոնավության մակարդակը կարգավորելու համար կարելի է նաև ձեռք բերել հատուկ սարք:

Այն ժամանակ, երբ Ձեր երեխան սկսի ապաքինվել համապատասխան պայմաններով ապահովված և մաքուր տանը, Դուք նույնպես կկարողանաք հանգիստ շունչ քաշել:

Մայրիկի համար, հայրիկի համար

Հիվանդության ժամանակ Ձեր երեխան կարիք ունի պատշաճ սննդի և որոշ սննդամթերքների, որոնք վերականգնում են օրգանիզմի ուժերը և նպաստում ապաքինմանը: Վարակը հանգեցնում է ախորժակի կորստին, այնպես որ մի անհանգստացեք, եթե երեխան չի ցանկանում ուտել ճաշի ամբողջ չափաբաժինը (ախորժակը, հավանաբար, կվերականգնվի ապաքինումից հետո): Բայց հիշեք, որ որքան շատ հեղուկ ընդունի երեխան, այնքան լավ: Ձեր փոքրիկի օրգանիզմը ջրազրկված է անապատի պես և անհամբեր սպասում է «ինչ-որ հեղուկի», այնպես որ երեխային տվեք մեծ քանակությամբ հեղուկներ` հանքային ջուր, հյութ կամ թեյ: Հեղուկները կանխում են օրգանիզմի ջրազրկումը բարձր ջերմության, փորլուծության, փսխումների և շնչառական ուղիների հիվանդությունների ազդեցությամբ:

Խաղանք օճառով…

Թեև հիվանդության ընթացքում Ձեր երեխայի օրգանիզմը ջերմության կարիք ունի, նրա մաշկը պետք է լինի մաքուր: Վարակները կարող են ներթափանցել նաև քրտինքի միջոցով, իսկ մաշկի ճիշտ կենսագործունեության հետ խնդիրների պարագայում ավելի հաճախ է առաջանում մաշկի գրգռում և բորբոքում:

Մայրիկը լավագույնն է:

Կա ևս մեկ պայման, որի մասին հաստատ քաջատեղյակ եք. երեխայի ապաքինման գործում գլխավոր դերը կատարում են նրա սիրող ծնողները` Մայրիկը և Հայրիկը, ում համար իրենց բալիկն ամենակարևոր մարդն է ողջ աշխարհում: 😉

Սիրված զբաղմունք և խաղեր

 

Գույներ

Այս խաղն ունի երկու տարբերակ: Այն շատ լավ հնարավորություն է ստեղծում Ձեր երեխայի հետ

տարբեր գույների անվանումները կրկնելու համար: 🙂

 

Խաղն առաջին տարբերակով խաղալու համար անհրաժեշտ է գնդակ կամ փոքր բարձ: Նետում ենք այն միմյանց` ասելով տարբեր գույների անվանումներ, բայց գույների մեկը` սևը, «այրում է մեր ձեռքերը», և եթե գնդակը նետող խաղացողն ասում է այդ գույնը, մյուս խաղացողը չպետք է այն բռնի: Խաղի մյուս տարբերակով պահանջվում է, որ խաղացողները գտնեն նմանություններ: Խաղացողներից մեկը թվարկում է 3-5 առարկա, որոնք կարելի է նմանեցնել որոշակի գույնի, իսկ հետո մյուս խաղացողի համար նշում է մեկ այլ գույնի անվանում: 🙂

Լոլիկ

Հիշո՞ւմ եք Ձեր մանկության այս խաղը:

Եթե հիշում եք, ապա գիտեք, որ ցանկացած հարցի պետք է պատասխանել` «Լոլիկ»:

Եթե ​​վարակները ներխուժել են Ձեր տուն, և Ձեր փոքրիկը տխուր է և ճնշված, փորձեք զվարճացնել նրան, քանի որ ծիծաղն առողջարար է:  ։-) Այս խաղը կարելի է խաղալ երկուսով: Խաղացողներից մեկը հարցեր է տալիս` փորձելով զվարճացնել մյուսին, ով պետք է բոլոր հարցերին պատասխանի`«Լոլիկ»:    Եթե ​​նա սխալմամբ որևէ այլ բան է ասում կամ սկսում է ծիծաղել, խաղն ավարտվում է, և խաղացողները փոխվում են դերերով: ։-)

«Փչացած հեռախոս»

Եթե հիվանդ է մի քանի երեխա, կարող եք խաղալ «Փչացած հեռախոս» խաղը:

Խաղը սկսող խաղացողը մի բառ կամ նախադասություն է շշնջում մյուս խաղացողի ականջին, ով էլ իր հերթին մյուս խաղացողի ականջին շշնջում է այն, ինչ լսել է կամ կարծում է, որ լսել է: Վերջին խաղացողը բարձրաձայն ասում է իր լսածը: Հիշո՞ւմ եք որքան զվարճալի էր այն պահը, երբ պարզվում էր, որ վերջին խաղացողի լսածը բացարձակապես տարբեր է առաջին խաղացողի ասածից։  🙂

Գունազարդման նկարներ

Եթե ձեր երեխան սիրում է գունազարդել նկարներ, բայց տվյալ պահին գունազարդման գիրք չունեք, հոգ չէ.

մայրիկը և հայրիկը կարող են նկարել բոլորից լավ: ։-) Վերցրեք սպիտակ թուղթ և մատիտ կամ ֆլոմաստեր: Հարցրեք երեխային, թե ի՞նչ պատկեր է նա ուզում գունազարդել, և նկարեք մարդու կամ որևէ առարկայի ուրվագիծը: Կարող եք հիշել Ձեր մանկությունը և մի պահ պատկերացնել Ձեզ մոտավորապես ութ տարեկան հասակում: 🙂 Կարող եք միասին գունազարդել նկարը կամ մեկ նկար գունազարդելուց հետո կարող եք խնդրել երեխային նկարել մեկ այլ նկար, որպեսզի հետո գունազարդեք այն: : -)  Նման զբաղմունքը նպաստում է երեխայի երևակայության զարգացմանը:

Խաղեր տառերով

Եթե Ձեր փոքրիկն արդեն գնում է դպրոց և ճանաչում է բոլոր տառերը, կարող եք կրկնել դրանք այս խաղի միջոցով:

Կարող եք խաղալ երկուսով կամ ամբողջ ընտանիքով: Առաջին խաղացողը որևէ բառ է ասում, իսկ մյուսը պետք է ասի մեկ այլ բառ, որը սկսվում է նախորդ բառի վերջին տառով: Խաղն ավելի դժվարացնելու համար ոչ մի բառ չպետք է կրկնվի:  🙂

.