Բրոնխոէկտազիայի ժամանակ դրսևորվում են մշտական փոփոխություններ, որոնք առաջանում են բորբոքային փոփոխությունների ազդեցությամբ բրոնխների պատի վնասվածքի հետևանքով:
Բրոնխոէկտազիան հանգեցնում է բրոնխների չափից շատ լայնացմանը և դեֆորմացմանը` խոչընդոտելով շնչուղիներից արտադրության պատշաճ հեռացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վարակիչ գործընթացների կրկնությանը, բորբոքային գործընթացներին և հետագա վնասվածքներին:
Բրոնխոէկտազիայով հիվանդների մոտ նկատվում է մշտական հազ – առատ` լիաբերան խորխով: Առավել մեծ քանակով խորխը դուրս է մղվում առավոտյան` արթնանալուց անմիջապես հետո:
Թարախով խորխի դեպքերում, ինչը վկայում է բակտերիալ վարակի մասին, բժիշկը, որպես կանոն, նշանակում է բուժում հակաբիոտիկներով:
Ավելի ծանր դեպքերում հնարավոր է վիրաբուժական միջամտություն: